Դատարանին արդարադատությունը չի հետաքրքրում. փաստաբանի զգացմունքային ելույթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+8.09 oC

Դատարանին արդարադատությունը չի հետաքրքրում. փաստաբանի զգացմունքային ելույթը

16:30 26.01.2018

«Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու մասին Տիգրան Հայրապետյանի միջնորդությունը մերժելուց հետո պաշտպանը բավական երկար և էմոցիոնալ ելույթ ունեցավ դատարանում:

«Հայաստանում և ցանկացած իրավական երկրում արտաքին՝ ձևական պահը չի կարող ավելի կարևոր լինել, քան իրականությունը: Հայաստանի քաղաքացիներն արժանի են արդարադատության, նրանք պետք է հասկանան դատարանի որոշումները»,- ասաց պաշտպանը:

Տիգրան Հայրապետյանը հատկապես դժգոհ էր, որ դատավորը մերժել էր այլ քրեական գործով մեղադրյալներ Արամ Հակոբյանին և հետախուզման մեջ գտնվող Գարեգին Չուքասզյանին որպես վկա դատակոչելու  միջնորդությունը: Պաշտպանը նշեց, որ քրեական գործում կա տեղեկություն, թե Սեֆիլյանն ունեցել է 300 հոգանոց խմբեր, սակայն «մեղադրող կողմը չի գտել նրանց:

«Մենք ենք գտել, ներկայացնում ենք դատարան, դատարանն ասում է՝ պետք չի այդ ապացույցը»,- աստիճանաբար ձայնը բարձրացնելով գոռում էր պաշտպանը:

 

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մի քանի անգամ նշեց, որ փաստաբանը նույն բանն է կրկնում, բացի այդ, նրա ձայնը հրաշալի լսվում է և բարձր խոսելու կարիք չկա: Դատավորը նաև հակադարձեց, որ նշված անձանց դատակոչելու միջնորդությունները մերժվել են օրենքին համապատասխան:

«Դատարանը հորդորում է Ձեզ չխեղաթյուրել իրականությունը, բոլոր հիմնավորումները դատարանի կողմից եղել են փաստարկված և հիմնավորված, Ձեզ հորդորում եմ, եթե անգամ դա Ձեր պաշտպանական մարտավարությունն է, փոխել այդ մարտավարությունը: Եթե գտնում եք, որ կան դատավարական խախտումներ, բողոքարկեք դատական ակտը, բայց դատական նիստերի ժամանակ անընդհատ որոշակի պատրանքներ ստեղծելը ողջամիտ չէ»,- ասաց դատավորը: 

Դատական նիստը հետաձգվեց պաշտպանական կողմի միջնորդած երկու նոր վկաներին՝ Վարուժան Ավետիսյանին և Պավել Մանուկյանին դատարան կանչելու համար: 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

00:00 01.05.2025

Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունը

Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 30.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

23:58 30.04.2025

Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ին

Ապրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:57 30.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

23:56 30.04.2025

Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համար

Հնդկաստանը փակել է իր օդային տարածքը  պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

23:51 30.04.2025

43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճում

Ապրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...

BACK_TO_TOP