Հաստատվել է ուսուցչի վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների երաշխավորման կարգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

Հաստատվել է ուսուցչի վերապատրաստում իրականացնող կազմակերպությունների երաշխավորման կարգը

12:50 29.03.2021

Պետությունը զբաղեցրած պաշտոնին ուսուցչի համապատասխանությունը որոշելու նպատակով 5 տարին մեկ անգամ յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացնում է հերթական ատեստավորում` համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի:

Ատեստավորումից առաջ հանրակրթական դպրոցների ուսուցիչներն անցնում են պարտադիր վերապատրաստում, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված կազմակերպությունների կողմից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի 2021 թվականի մարտի 5-ի 24-Ն հրամանով հաստատվել է ուսուցչի ատեստավորման համար վերապատրաստող կազմակերպությունների երաշխավորման նոր կարգը, որն արդեն ուժի մեջ է մտել:

Համաձայն կարգի` վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու գործունեությունը երաշխավորվում է 3 տարով, եթե կազմակերպությունը համապատասխանում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սահմանած չափանիշներին:

Ովքեր կարող են դիմել երաշխավորված կազմակերպությունների ցանկում ընդգրկվելու համար

Ցանկում կարող են ընդգրկվել իրավաբանական անձի կարգավիճակ և պետական գրանցում ունեցող ՀՀ պետական և ոչ պետական ուսումնական հաստատությունները (հանրակրթական դպրոցներ, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտական կազմակերպություններ), կրթության ոլորտում վերապատրաստումների փորձ ունեցող, համապատասխան մասնագետներով համալրված հիմնադրամները, ընկերությունները, հասարակական, միջազգային, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները:

Երաշխավորման չափանիշներ

Ցանկում ընդգրկվելու համար դիմող կազմակերպությունների համար սահմանվում են հետևյալ պահանջները.

  • սեփականության կամ վարձակալության իրավունքով օգտագործվող տարածք` առնվազն 1 ուսումնական խմբի (25-30 անձ) տեսական և գործնական պարապմունքների կազմակերպման համար,
  • վերապատրաստումը հեռավար կամ համակցված (միաժամանակ առկա և հեռավար ձևերի համադրմամբ) անցկացնելու տեխնիկական ու ծրագրային ապահովում` վերապատրաստման ծրագրի բովանդակությանը համապատասխան ձեռնարկ, ուսումնանյութական բազա, կահավորանք,
  • վերապատրաստող մասնագետներ, որոնք ունեն` մասնագիտական (առարկայական) կրթություն և վերջին 5 տարում՝ առնվազն 2 տարվա ընթացքում` ղեկավար կամ մանկավարժական կադրերի վերապատրաստումների փորձ: Մասնագետները պետք է տիրապետեն ուսուցչի առանցքային կարողունակությունների, մանկավարժության մեջ տեխնոլոգիաների կիրառության, ներառականության ապահովման հմտություններին, ինչպես նաև գիտելիքներ ունենան հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական դաշտի, ուսումնական բովանդակային տեսության և մեթոդիկայի հիմունքների վերաբերյալ:

Երաշխավորվող կազմակերպությունը պետք է ապահովի.

  • ուսուցիչների վերապատրաստման թեմատիկ, ուսումնական, պլան-ծրագրերի, թեստային առաջադրանքների, պարապմունքների ժամանակացույցերի մշակումը,
  • վերապատրաստումների գործընթացի կազմակերպչական աշխատանքների պլանավորում և դասընթացի արդյունքների գնահատում,
  • ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել բովանդակային և ֆինանսական հաշվետվություններ` կատարած աշխատանքների վերաբերյալ:

Մրցույթ` գնահատում և ընտրություն

Երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կամ համալրման նպատակով տարեկան առնվազն մեկ անգամ հայտարարվում է մրցույթ, որի հայտարարությունը հրապարակվում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում և զանգվածային լրատվության միջոցներում:

Վերապատրաստում իրականացնելու ցանկություն ունցող կազմակերպությունները հայտարարված ժամկետներում ներկայացնում են հայտ` ըստ սահմանված ձևի:

Կազմակերպության համապատասխանությունն ուսուցիչ վերապատրաստող կազմակերպության համար սահմանված չափանիշներին որոշում է ԿԳՄՍ նախարարությունը: Այդ նպատակով մինչև մրցույթ հայտարարելը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծվում է հայտերի գնահատման հանձնաժողով, որը հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո երկշաբաթյա ժամկետում ուսումնասիրում և գնահատում է ներկայացված փաստաթղթերը: Հայտերի գնահատումն իրականացվում է հարյուր միավորային համակարգով:

Հայտը կարող է մերժվել կամ ընդգրկվել երաշխավորված կազմակերպությունների ցանկում` 3 տարի ժամկետով: Ցանկում ընդգրկվում են առնվազն 80 միավոր հավաքած կազմակերպությունները:

Նշենք, որ կրթության կառավարման տեղեկատվական համակարգում վերապատրաստման մասնակցած ուսուցիչների կողմից կատարվում է ցանկում ընդգրկված կազմակերպությունների գնահատում: Եթե ուսուցիչների գնահատման արդյունքում վերապատրաստողը ստանում է 10-ից պակաս միավոր, ապա նախարարությունը քննարկում է նրա՝ որպես վերապատրաստող կազմակերպություն, հետագա գործունեության նպատակահարմարությունը:

Բացի դրանից` կազմակերպության գործունեության արդյունավետությունը գնահատվում է իր կողմից ներկայացվող ամենամյա հաշվետվության հիման վրա, որոնց քննարկման արդյունքում ԿԳՄՍՆ հանձնաժողովը որոշում է կայացնում կազմակերպությանը երաշխավորվածների ցանկում թողնելու կամ հանելու վերաբերյալ:

Միաժամանակ դասընթացների բովանդակությունը գնահատելու հիմք են համարվում յուրաքանչյուր տարի՝ «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) կողմից ներկայացված հաշվետվությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպերցյանի արդյունավետ գործողությունը  չորրորդ խաղն անընդմեջ

21:31 04.08.2025

Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ խաղն անընդմեջ: Մոսկվայի «Դինամոյի» դեմ երրորդ տուրի տնային խաղի 87-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան խփել է խաղի միակ գոլը: Ի դեպ, Սպերցյանը գոլային փոխանցում էր կատարել նաև «Դինամոյի» դեմ ՌՊԼ 2024/25 մրցաշրջանի […] ...

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:16 04.08.2025

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

21:11 04.08.2025

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

Օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

20:35 04.08.2025

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

Ամերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

20:20 04.08.2025

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...

SHANTNEWS

20:00 04.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP