Գյումրիի Չերքեզի ձորի տարածքում սողանքներն ակտիվացել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+38.09 oC

Գյումրիի Չերքեզի ձորի տարածքում սողանքներն ակտիվացել են

19:58 29.03.2021

Գյումրիի Չերքեզի ձորի տարածքում սողանքներն ակտիվացել են: Ամեն գարնանը ձնհալի ու անձրևների հետևանքով սողանքային մարմինը սկսում է սահել: Իսկ սա խարխլում է տարածքում գտնվող տների և տնակների ամրությունը: Սողանքի հետևանքները տարածքի 207 տնակային թաղամասում 5 տարի առաջ են տեսանելի դարձել: Ժամանակավոր կացարանները սկսել են թեքվել դեպի ձորը: Տարածքը նախկինում հանգստյան գոտի է եղել և նախատեսված չի եղել կառուցապատումների համար:

88-ից հետո են տնակներն այստեղ հայտնվել: Այդ ժամանակ տեղանքի ընտրությանը ուշադրություն չէր դարձվում: Իրականում Չերքեզի ձորի ու բուսաբանական այգու տարածքը սողանքավտանգ է: Սրան գումարվել է նաև այն, որ այս տարածքում են 88-ից հետո կուտակվել ու հետո գրունտի վերածվել շենքերի փլատակները:

«Ամեն անձրևից ու ուժեղ քամուց հետո շարժը զգում ենք: Տնակները սահում են դեպի ձորը: Այս հատվածը նախկին «Տուրբազայի» տարածքն է: Երկրաշարժից հետո փլատակներն այստեղ են տեղափոխվել, դրանց վրա էլ հետո մարդիկ տուն են կառուցել ու տնակ տեղադրել: Մենք տնակը գնել ենք ու չգիտեինք, թե իրականում ինչ վիճակում է այս տարածքը»,- Shanmtnews-ին ասել է 207 տնակային թաղամասի բնակիչ Անդրանիկ Պողոսյանը:

Տնակներում ճաքեր են առաջացել: Ժամանակավոր կացարաններն առանձնացել են բետոնապատ հիմքերից: Գրունտը սահում է՝ տնակների տակ տարածքը դատարկվում է ու նստվածքներ են առաջանում:

Այն, որ այս տարածքը կանաչ գոտի է ու սողանքային, քաղաքի գլխավոր հատակագծում ամրագրված է եղել 2000-ականների սկզբին։ Այդ տարիներից օրակարգային է եղել տարածքում գտնվող տների ու տնակների ապամոնտաժումը: Տարիներ անց էլ քաղաքապետարանի պատասխանն անփոփոխ է՝ սողանքային գոտու կառուցապատումները քանդել չեն կարող:

«Կան մարդիկ, որոնք ժամանակին՝ երկրաշարժից հետո իրենց տները կառուցել են շատ սխալ տեղերում, տնակները սխալ տեղեր են դրել՝ սողանքային գոտիներում, սելավատարների վրա: Դրա համար էլ մեկ-մեկ բացվում են այդ պրոբլեմները: Պետք է կամաց-կամաց դրանք տեղափոխել այլ տեղ, այսինքն՝ պետք է քանդվեն վերջնական: Բայց հիմա ժամանակը չէ: Մենք չունենք այդ ռեսուրսները, այդ հնարավորությունները, որ միանգամից հարցը լուծենք»,- Shantnews-ին ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Տնակները բնակության պիտանի չեն, բայց և տարածքում ապրող ընտանիքներն անօթևանի կարգավիճակ չունեն, ու պետությունը փոխհատուցման պարտավորություն չունի: Տարիներ առաջ են գնել տնակներն ու չեն իմացել, որ տարածքը սողանքավտանգ է:

Քաղաքի գլխավոր հատակագծով, ըստ գլխավոր ճարտարապետի, ամրագրված են նաև սողանքի դեմ պայքարի միջոցառումները: Դրանք ևս թղթի վրա են, ինչպես կանաչ գոտիները կառուցապատումներից ազատելու հարցը: Ծառատունկը, որպես սողանքից պաշտպանվելու տարբերակ, բնակիչները վաղուց են կիրառել: Կան տնակներ, որոնք ձորում հայտնվելուց ապահովագրում են միայն  հաստաբուն ծառերը: Դրանք խնդրի լուծմանը տարիներով սպասող բնակիչների միակ  հուսալի պատնեշն են:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քելլոգը պլանավորում է այցելել Կիև

16:00 04.08.2025

Քելլոգը պլանավորում է այցելել Կիև

ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը նախատեսում է այցելել Կիև: Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ Քելլոգի այցը նախատեսված է, սակայն դեռևս ամսաթվեր չկան։ Իր հերթին, «Kiev Post» հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ հատուկ ներկայացուցչի այցը նախատեսված է առաջիկա օրերին։ Այս այցը, եթե այն […] ...

Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից

15:50 04.08.2025

Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից

Շարունակվում են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Չորաթան գյուղի 38-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի ակոսափող մարտական հրազեն։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 04.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից

15:30 04.08.2025

Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից

2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

15:14 04.08.2025

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:08 04.08.2025

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP