16:17 26.01.2018
Պարզվել են 2017թ. հոկտեմբերի 3-ին Շենգավիթում Սամվել Ավագյանի սպանության դեպքի հանգամանքները, հայտնում են Քննչական կոմիտեից:
2017թ. հոկտեմբերի 3-ին` ժամը 20:35-ին, որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության էր տեղափոխվել 1969թ. ծնված տղամարդ, ով, գիտակցության չգալով, հոկտեմբերի 4-ի առավոտյան մահացել էր:
Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Կասկածյալը Երևանի 47-ամյա բնակիչ է:
Տուժողը և ենթադրյալ հանցագործություն կատարած անձը միմյանց ճանաչել են դեռ 1988 թվականից, գտնվել ընկերական հարաբերությունների մեջ։ 2011 թվականին պատիժ են կրել քրեակատարողական հիմնարկում, որի ընթացքում անձնական հարցերի շուրջ առաջացել են տարաձայնություններ: Նրանց հարաբերությունները վատթարացել են, իսկ 2014 թվականից հետո 47-ամյա տղամարդը տուժողին մեղադրել է իր ընտանիքի անդամի հետ տեղի ունեցած միջադեպի մեջ:
Դեպքի օրը՝ ժամը 20:00-ի սահմաններում, 46-ամյա տղամարդը վրեժխնդիր լինելու նպատակով «Մինի Կուպեր» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Սամվել Ավագյանի՝ Նորագավիթ թաղամասում գտնվող տան մոտ և «ՏՏ» տեսակի ատրճանակից 3 անգամ կրակել տան մոտ միայնակ նստած Սամվել Ավագյանի ուղղությամբ:
Քննության արդյունքում բացահայտվել է նաև, որ 47-ամյա տղամարդը առնչություն ունի նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ: Օրենքով սահմանված կարգով իրականացված խուզարկությամբ նրան պատկանող ավտոտեխսպասարկման կետում գտնվող աշխատասենյակում հայտնաբերվել է թմրամիջոց:
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...