18:15 29.03.2021
Շարունակվում է Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությունը։ Հիշեցնենք՝ այն գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։ Այսօր պետմեղադրողը հրապարակել է զննություն կատարելու մասին արձանագրությունները։ Մասնավորապես հրապարակվել է Գյումրիի գիշերային ակումբներից մեկում և Մայակովսկի 39 տան մոտ տեղադրված տեսախցիկների տեսագրությունների վերծանման մասին արձանագրությունները։ Համաձայն դրանց՝ դեպքին նախորդող ժամերին ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը ժամանակ է անցկացրել Գյումրիի գիշերային ակումբներում, իսկ առավոտյան հայտնվել է Սլաբոտկա թաղամասում։
Այստեղ կատարված տեսագրություններն ապացուցում են, որ նա Ջուլիետա Ղուկասյանին հանդիպել է վաղ առավոտյան և հետապնդել։ Ծեծի ենթարկելու պահը տվյալ տեսախցիկի տեսադաշտից դուրս է մնացել։ Բայց նրանից, որ թաղամասում հայտնված տղամարդը և նախորդող ժամերին գիշերային ակումբներում գտնվածը նույն անձն է, ըստ պետմեղադրողի հրապարակած արձանագրությունների, հաստատել են վկաները, որոնք նախաքննական գործողությունների են մասնակցել։
«Տեսագրությունում երևում է դանդաղ քայլող կին, որի ձեռքին կա տոպրակ, հագին՝ վերարկու, իսկ գլխին՝ գլխարկ: Երբ կինը հասնում է տեսագրությունում երևացող եղևնիների մոտ, ներքևից, ձախ կողմից, հայտնվում է մի երիտասարդ և եղևնիների արանքից թեքվում է դեպի այդ կինը: Տղամարդու ձեռքին ինչ-որ բան կա, սակայն չի երևում: Տղամարդու դաստակը կորաձև բացված է, սակայն ձեռքի առարկան չի երևում: Մի պահ կանգ է առնում և շարունակում շարժվել կնոջ հետևից՝ դուրս գալով տեսախցիկի տիրույթից: Հետո երևում է՝ տվյալ տղամարդու դաստակը բացվում է՝ ձեռքը դեպի հետ տանելով: Զննության մասնակիցը հայտնեց, որ այդ տղամարդը նույն մարդն է, որը 02.12.2018 թվականին այցելել է իրենց ակումբ»,- տեսագրությունների զննության արձանագրությունը ներկայացրել է պետմեղադրող Վահե Միրզոյանը:
Հիշեցնենք, Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 2-ին։ Գործով մեղադրանքն առաջադրվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևին։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:00 04.08.2025
Քելլոգը պլանավորում է այցելել ԿիևԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը նախատեսում է այցելել Կիև: Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ Քելլոգի այցը նախատեսված է, սակայն դեռևս ամսաթվեր չկան։ Իր հերթին, «Kiev Post» հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ հատուկ ներկայացուցչի այցը նախատեսված է առաջիկա օրերին։ Այս այցը, եթե այն […] ...
15:50 04.08.2025
Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունիցՇարունակվում են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Չորաթան գյուղի 38-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի ակոսափող մարտական հրազեն։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող […] ...
15:38 04.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
15:30 04.08.2025
Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...