15:50 04.07.2018
Հաշվի առնելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի հետ կապված բացահայտումները և նրա ձերբակալությունը՝ Tert.am-ը ներկայացրել է հիմնադրամի գործունեության, այստեղ իրենց նվիրատվությունն անողների և հոգաբարձուների խորհրդի կազմի մասին հակիրճ տեղեկատվություն:
Ինչպես գրված է կառույցի պաշտոնական կայքում՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ստեղծվել է 1992 թվականին ՝ ՀՀ նախագահի հրամանագրով՝ որպես եզակի մի կառույց, որը կոչված է համախմբել Հայաստանում և արտերկրում ապրող բոլոր այն հայերին և նրանց համախոհներին, ովքեր պատրաստակամ են իրենց ջանքերն ուղղել Հայաստանի նորաստեղծ հանրապետության և Արցախի կայուն զարգացմանը:
Հիմնադրամի նվիրատուները բաժանվում են 4 կատեգորիաների՝ «Պատվո անդամ», որի նվիրաբերած գումարը 1 000 000 դոլար և ավելին է, «Բարերար անդամ», որի նվիրաբերած գումարը 5 00 000 և ավելի դոլար է, «Աջակից անդամ», որի նվիրաբերած գումարի չափը 250 000 և ավելի դոլար է, «Նվիրատու անդամի» դեպքում՝ 100 000 և ավելի դոլար:
Հիմնադրամի «Պատվո անդամների» շարքում են, այսինքն՝ 1 000 000 դոլարից ավելի գումար են փոխանցել «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը, Հնդկաստանի կառավարությունը, Անդրանիկ Բաղդասարյանը՝ ԱՄՆ-ից, Ժան Պողոսյանը՝ Բելգիայից, Տիգրան Իզմիրլյանը՝ Շվեյցարիայից, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ԱՄՆ), «Լինսի» հիմնադրամը՝ ԱՄՆ-ը և այլն:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկավար մարմինը հոգաբարձուների խորհուրդն է: Հիմնադրամի կանոնադրության համաձայն`Հայաստանի Հանրապետության նախագահն ի պաշտոնե Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է: Խորհրդի կազմում են պետության, եկեղեցական, կուսակցական, հասարակական և բարեգործական կառույցների ներկայացուցիչներ: Նրանց թվում են՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Արցախի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Արկադի Ղուկասյանը, աշխարհահռչակ երաժիշտ Շառլ Ազնավուրը, «Կարնեգի» հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանը, արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանը և այլք:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը կայացել էր վերջերս՝ մայիսի 25-ին, որի ժամանակ հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում վերահաստատվել էր Արա Վարդանյանը․ հոգաբարձուների խորհրդի նիստում բոլոր անդամները միաձայն քվեարկել էին նրա օգտին:
Խորհրդի նիստից մոտ 1 ամիս հետո՝ հուլիսի 3-ին, Արա Վարդանյանը ձերբակալվել է:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...