13:00 30.03.2021
Ճավայի 69-ամյա բնակիչ Ալասան Սադիմանը կղզու կենտրոնական մասում 250 հա տարածքի վրա միայնակ տնկել է 11 հազար ծառ: Դրա համար նրանից 24 տարի է պահանջվել: Այդ մասին պատմում է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ տղամարդու աշխատանքն իր արդյունքն է տվել. հրդեհներից այրված անպտուղ դարձած բլուրները վերածվել են օազիսի: Այժմ երաշտից հետո լեռնահովտում կրկին ջուր կա: Այն օգտագործվում է ֆերմաները ոռոգելու համար և խողովակաշարերով հասցվում է բնակելի տներ:
Ալասան Սադիմանը հիշում է, որ երբ նա պարզապես սկսեց ծառ տնկել, գյուղացիներից քչերն էին գնահատում նրա քրտնաջան աշխատանքը:
«Մարդիկ ծաղրում էին ինձ բանանի ծառի սերմերը գյուղ բերելու համար, նրանք կարծում էին, որ այդ ծառերի մեջ ոգիներ կան»,- հիշում է Սադիմանը:
Վարտո անունով մի գյուղացի ասել է, որ ոմանք կարծում էին, թե նա խելագար է, քանի որ նա տնկիները փոխում էր իր այծերի հետ:
«Մարդիկ կարծում էին, որ նա խելագար է, բայց հիմա նայեք արդյունքին: Դա կարող է մաքուր ջուր ապահովել մի քանի գյուղերի բնակիչներին»,- ասել է համագյուղացին:
Ավելի վաղ այս տարածքում ֆերմերները տարեկան մեկ անգամ էին բերք հավաքում, իսկ այժմ՝ տարեկան երկու-երեք անգամ:
«Հուսով եմ, որ այստեղ մարդիկ կկարողանան ապահով և երջանիկ ապրել»,- ասել է Ալասանը և կոչ արել չայրել անտառները:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...