18:17 30.03.2021
Համավարակի երրորդ ալիքը ստիպեց մարզային հիվանդանոցները ևս վերապրոֆիլավորել։ «Գյումրի» բժշկական կենտրոնն ու Ինֆեկցիոն հիվանդանոցը արդեն երկու շաբաթ է, որ վերաբացել են COVID բաժանմունքները: «Գյումրի» ԲԿ-ն առաջին հիվանդներին ընդունել է այլ մարզերից, միևնույն ժամանակ, դեպքերի աճ կա նաև մեր մարզում։
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմը նորից հատուկ արտահագուստներով է, ինֆեկցիոն թերապևտիկ և նախկին տուբդիսպանսերի մասնաշենքի հիվանդասենյակներում ազատ մահճակալներ չկան, ծանրաբեռնվածությամբ «Գյումրի» բժշկական կենտրոնին չեն զիջում:
Երկու հիվանդանոցներում 150-ից ավելի հիվանդ է հոսպիտալացված, ամենաշատ բուժում ստացողները ինֆեկցիոնում են, ծանր կամ միջին ծանրության հիվանդներն են։ COVID բաժանմունքներում նոր դեպքերով հոսպիտալացվածներից բացի, բուժում են ստանում նաև նրանք, ովքեր վիրուսի հարուցած առողջական հետևանքներով են, այսինքն՝ բացասական թեստ ունեն, բայց համավարակը ազդեցություն է թողել։
Ինֆեկցիոն հիվանդանոցն այժմ սուր աղիքային և այլ ինֆեկցիաներով հիվանդների չի ընդունում, անգամ եթե հոսպիտալացման անհրաժեշտություն կա, նրանց ուղղորդում են «Գյումրի» ԲԿ, այստեղ էլ պլանային վիրահատություններն են հետաձգել։ Հոսպիտալացված դեպքերի կրկնակին ամբուլատոր բուժում ստացողներն են, նրանց թիվը մոտենում է 300-ի:
Հիվանդացության թվերը մարզում ավելացել են, բայց մասնագետները իրավիճակը վերահսկելի են գնահատում։ Համաճարակաբաններին մտահոգողը հակահամաճարակային կանոններին չհետևելն է և անվտանգության նորմերի հանդեպ ոչ պատշաճ վերահսկողությունը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...