15:13 30.03.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։
Վահրամ Դումանյանը Բոլատ Իմանբաևին շնորհավորել է դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա իր ներդրումը կունենա Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։
Նախարարը կարևորել է հայ-ղազախական միջբուհական համագործակցության կայուն զարգացման հնարավորությունը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ: Նա ընդգծել է, որ Հայաստանի 10 առաջատար բուհեր արդեն իսկ համագործակցում են Ղազախստանի գործընկեր կառույցների հետ, ինչը նպաստում է երկու պետությունների բուհերի միջազգայնացմանը և գրավչության բարձրացմանը: ԿԳՄՍ նախարարը նշել է, որ ՀՀ բուհերում սովորում են Ղազախստանի շուրջ 40 քաղաքացիներ՝ ակնկալելով, որ նրանց թիվը կավելանա:
Վահրամ Դումանյանը գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել: Նրա խոսքերով՝ նմանօրինակ համագործակցությունը հեռանկարային է գիտական նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման առումով: Նախարարը շեշտել է Ղազախստանում անցկացվող Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայի կարևորությունը, որն ամեն տարի տեղի է ունենում մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ոլորտներում։
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին և նշել, որ հայկական կողմն ակնկալում է առաջադեմ մարդկության աջակցությունը: Վահրամ Դումանյանը նշել է, որ հայկական կողմն ունի հավաստի տեղեկատվություն առ այն, որ շուրջ 4000 հայկական վանքեր և մշակութային հուշարձաններ այս պահին գտնվում են ոչնչացման իրական վտանգի ներքո: ԿԳՄՍ նախարարը հույս է հայտնել, որ Ղազախստանի կառավարությունն այդ հարցը կպահի իր ուշադրության կենտրոնում:
Վահրամ Դումանյանը կարևորել է նաև երկու երկրների միջև մշակույթի ոլորտում համագործակցության խորացման, ինչպես նաև սպորտի ոլորտում համատեղ մարզական հավաքների և միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:
Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևն իր հերթին նշել է, որ մեծ պատիվ է դեսպան լինել Հայաստանի պես հինավուրց երկրում և հայ-ղազախական կապերն առավել ամրապնդելու պատրաստակամություն հայտնել: Նրա խոսքերով՝ այս պահին երկու երկրների կառավարությունների միջև գոյություն ունի արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
Դեսպանն անդրադարձել է նաև Ղազախստանում հայկական սփյուռքի արդյունավետ գործունեությանը՝ փաստելով, որ այն հիրավի «կենդանի կամուրջ» է երկու երկրների միջև: Բոլատ Իմանբաևն ասել է, որ 2019 թվականին Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը կազմակերպել է հայատառ ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրության արդի փուլին նվիրված գիտաժողով և ղազախ գրականության դասական Աբայ Կունանբաևին նվիրված գրական ընթերցումներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներին առնչվող մի շարք այլ հարցեր:
21:31 04.08.2025
Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջ21:31 04.08.2025
Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ խաղն անընդմեջ: Մոսկվայի «Դինամոյի» դեմ երրորդ տուրի տնային խաղի 87-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան խփել է խաղի միակ գոլը: Ի դեպ, Սպերցյանը գոլային փոխանցում էր կատարել նաև «Դինամոյի» դեմ ՌՊԼ 2024/25 մրցաշրջանի […] ...
21:16 04.08.2025
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...
21:11 04.08.2025
Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՕգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...
20:35 04.08.2025
Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոնԱմերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...
20:20 04.08.2025
Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...