ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է ՀՖԿՍՊԻ. քննարկվել են բուհի զարգացման հեռանկարները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է ՀՖԿՍՊԻ. քննարկվել են բուհի զարգացման հեռանկարները

16:26 30.03.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ պարոն Կարեն Թռչունյանն այցելել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ ծանոթանալու բուհական միջավայրին, գործունեությանը և ընթացիկ խնդիրներին:

Նախարարի տեղակալը ռեկտոր Դավիթ Խիթարյանի ուղեկցությամբ եղել է «Սպորտ Կաբ» գիտահետազոտական կենտրոնում։ Ռեկտորը Կ. Թռչունյանին է ներկայացրել կենտրոնի գործունեությունը, տեխնիկական հագեցվածությունը, հնարավորություններն ու առավելությունները։

Շրջայցն ավարտվել է կլոր սեղանի շուրջ. քննարկվել են բուհում տեղի ունեցած փոփոխությունները թե՛ ուսումնական, թե՛ վարչական հատվածներում։ Ներկայացվել են կատարված բարեփոխումները, բարեկարգումները, գրանցված առաջընթացը: Միաժամանակ անդրադարձ է եղել բուհի կրթական զարգացման տեսլականին, նախատեսվող ծրագրերի հնարավոր խոչընդոտներին և ծրագրային առաջընթացին խանգարող հանգամանքներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կ. Թռչունյանն իր աջակցությունն է հայտնել բուհի ներկայացրած առաջարկներին և հավելել, որ ուսհաստատությունն ազատ է հետագայում ևս առաջ քաշելու նոր գաղափարներ, որոնք կքննարկվեն և, հնարավորության դեպքում՝ կյանքի կկոչվեն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպերցյանի արդյունավետ գործողությունը  չորրորդ խաղն անընդմեջ

21:31 04.08.2025

Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջ

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ խաղն անընդմեջ: Մոսկվայի «Դինամոյի» դեմ երրորդ տուրի տնային խաղի 87-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան խփել է խաղի միակ գոլը: Ի դեպ, Սպերցյանը գոլային փոխանցում էր կատարել նաև «Դինամոյի» դեմ ՌՊԼ 2024/25 մրցաշրջանի […] ...

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:16 04.08.2025

ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Օգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

21:11 04.08.2025

Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ են

Օգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

20:35 04.08.2025

Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոն

Ամերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

20:20 04.08.2025

Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթ

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...

SHANTNEWS

20:00 04.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP