Աղետի գոտում կառուցված, դեռևս ՀՀ սեփականություն հանդիսացող բնականները կնվիրաբերվեն համայնքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+15.09 oC

Աղետի գոտում կառուցված, դեռևս ՀՀ սեփականություն հանդիսացող բնականները կնվիրաբերվեն համայնքներին

16:42 26.01.2018

Կառավարությանն առնընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն մշակել և կառավարության քննարկմանն է ներկայացրել  որով նախատեսված է հստակեցնել երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական միջոցների հաշվին կառուցված բնակարանների հետագա տնօրինման վերաբերյալ որոշման նախագիծ. հայտնում են կոմիտեի մամուլի ծառայությունից:

Համաձայն տարածված հաղորդագրության՝  2009-2012 թվականներին Գյումրիում,  Մարալիկում, Սպիտակում և Ստեփանավանում կառուցվել են բնակարաններ (բնակելի տներ), սակայն սահմանված ժամկետում նվիրատվության պայմանագրեր չկնքելու պատճառով իսկ որոշ դեպքում՝ նաև բաշխված չլինելու պատճառով, բնակարանների մի մասը դեռևս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը:

Որոշման նախագծով նախատեսվում է՝

  •  բաշխված, սակայն Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բնակարանները նվիրաբերել համայնքներին՝ դրանք համապատասխան պայմանագրերի հիման վրա այդ բնակարաններն ստացած քաղաքացիներին հատկացնելու պայմանով:  
  •  չբաշխված բնակարանները անհատույց սեփականության իրավունքով հատկացնել համայքի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին՝ առաջնահերթությունը տալով սոցիալական այն խմբերում ընդգրկված ընտանիքներին, որոնց բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված է պետական պարտավորություն:

Քաղաքացիների հետ համապատասխան պայմանագրերի կնքման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման վճարները կատարվելու են բնակարան ստացած անձանց միջոցների հաշվին:

Նույն խնդիրը կա նաև 2000-2004 թվականներին  պետական բյուջեի, «Լինսի», «Ջոն և Կարեն Հանթսման», «Հայաստան» համահայկական հիմնադրամների և «Ամերիկյան Կարմիր Խաչի» միջոցներով Գյումրիու, Վանաձորում և Ստեփանավանում կառուցված բազմաբնակարան շենքերի որոշ բնակարանների մասով:

Նախագծով առաջարկվել է այդ բնակարանները ևս նույն պայմաններով նվիրաբերել համապատասխան համայնքներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից

14:35 30.04.2025

Առաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները 2025 թ. մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլn անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման գործընթացը […] ...

Կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ եռամսյակային ամփոփումը

14:30 30.04.2025

Կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ եռամսյակային ամփոփումը

2025 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 904 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 206 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել […] ...

Ճամբարակցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և լիցքավորված փամփշտատուփ

14:24 30.04.2025

Ճամբարակցի երիտասարդը պարեկներին է ներկայացրել ատրճանակ և լիցքավորված փամփշտատուփ

Գեղարքունիքի մարզի պարեկները ապրիլի 28-ին Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս Համայնքային ոստիկանության Սևանի բաժին են ներկայացրել Ճամբարակ քաղաքի բնակիչ 28-ամյա մի երիտասարդի: Նա պարեկներին է ներկայացրել մեկնարկային ատրճանակ և փամփշտատուփ՝ լիցքավորված 6 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սևանի քննչական բաժին: ...

Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

14:17 30.04.2025

Հակոբ Արշակյանը ցավակցական գրառում է կատարել Հայաստանում Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն եւ ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բենդեր Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով զոհվածների հիշատակին: ...

Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար

14:12 30.04.2025

Ոստիկանը կանգնեցրել է Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար

Ոստիկանն ավտոկայանատեղիում կանգնեցրել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ նրա հետ լուսանկարվելու համար: Սպան ոսղջունել է արգենտինացուն և խնդրել միասին սելֆի անել: «Ոսկե գնդակի» 8-ակի մրցանակակիրը չի մերժել խնդրանքը: Դեպքը հայտնվել է նաև երկրպագուների ուշադրության կենտրոնում: Նրանք տեսանկարել են կատարվածը:   ...

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում

14:08 30.04.2025

ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում

Իրանական և ամերիկյան կողմերը անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Իտալիայում, չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Հռոմում», – Արաղչիի խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Նա նշել է, որ դեռևս հստակ ժամանակացույց չկա, բայց ո՛չ Թեհրանը, ո՛չ էլ Վաշինգտոնը չեն ձգտում «ժամանակ վատնել»։ Բացի այդ, Արաղչին հայտարարել է […] ...

BACK_TO_TOP