Թմրամիջոցի իրացում, հայտնաբերված 1 կիլոգրամից ավելի մարիխուանա․ ոստիկանների բացահայտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+17.09 oC

Թմրամիջոցի իրացում, հայտնաբերված 1 կիլոգրամից ավելի մարիխուանա․ ոստիկանների բացահայտումը

23:44 30.03.2021

Մարտի 25-ի առավոտյան ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն օպերատիվ ճանապարհով տեղեկություններ ձեռք բերեցին, որ Եղեգիս գյուղի բնակիչ, 49-ամյա մի տղամարդ, նախնական պայմանավորվածության համաձայն, 23-ամյա մի երիտասարդի թմրամիջոց է իրացրելու։ Եղեգնաձորի ոստիկանները շտապեցին քաղաքի Երևանյան խճուղում գործեղ արագ սննդի կետերից մեկի մոտ, որտեղ նրանք պետք է հանդիպեին։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, քրեական հետախույզները դարանակալեցին, իսկ երբ տղամարդը թմրամիջոցով ծխախոտի տուփը փոխանցեց երիտասարդին, երկուսին էլ բռնեցին։ Երիտասարդի ձեռքում ծխախոտի տուփ կար, որի միջի թմրամիջոցներով փաթեթներից երկուսն ընկել էր, իսկ մյուս մասը մնացել տուփում: Նրա մասնակցությամբ, կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող զանգվածով մի քանի փաթեթ՝ ընդհանուր 13 գրամից ավելի քաշով։

Երիտասարդը բերման ենթարկվեց բաժին։ Իրացնողը բաժին բերման էր ենթարկվել դեպքի վայրի զննությունից առաջ։ Նրա խուզարկությամբ ևս մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ հայտնաբերվեցին, նաև՝ նմանատիպ զանգվածով գլանակ ու թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված խողովակ: Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում ոստիկանության ծառայողները խուզարկեցին տղամարդու Եղեգիս գյուղում գտնվող տունը։ Տարբեր հատվածներում հայտնաբերվեցին և առգրավվեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ, կանեփանման բույեր ու սերմեր՝ ընդհանուր 1 կիլոգրամ 300 գրամից ավելի քաշով։

Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ տղամարդը նախկինում ևս տարբեր անձանց թմրամիջոց է իրացրել։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP