17:22 31.03.2021
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում կատարված աշխատանքներն է այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ամփոփել գերատեսչության ղեկավարը: Առաջին հարցը, որն ուղղել են լրագրողները Վահրամ Դումանյանին, վերաբերել է վարչապետի կողմից արված հայտարարությանը այն մասին, թե Երևանի բուհերի շենքերի մեծ մասը կարող է վաճառվել, որից առաջացած գումարով էլ մայրաքաղաքից դուրս կառուցվելու է ակադեմիական քաղաքը: Նախարարը հերքել է նման որոշման մասին պնդումներն ու մանրամասնել հասարակության շրջանում մտահոգություն առաջացրած հայտարարության գաղափարը.
«Այն հարցը, որով սկսվեց մեր հարցուպատասխանը, դա չէ մեր հավաքի նպատակը, դա նախարարության կատարած աշխատանքը չէ: Ես հերքում եմ ձեր այն պնդումը, որ կա որոշում որևէ շենք վաճառելու՝ անկախ նրանից, փլատակ է, թե ոչ, առավել ևս չի կարող ունենալ նման որոշում, որ վաճառել ԵՊՀ շենքը, եթե դուք ինձ հակառակը կապացուցեք, ես հենց հիմա կգնամ մեր տուն: Ենթադրություններ մի արեք. ինչո՞ւ ենք փնտրում մի բան, որը գոյություն չունի, ԵՊՀ շենքը արդեն ֆեյսբուքյան ստեղծարարները դարձրել են գիշերային չգիտեմ ինչ, ցերեկային եսիմ ինչ սրահ, անհարմար է, սա անհարգալից վերաբերմունք է մեր պետականությանը, չեմ ասում՝ բարձրագույն կրթությանը»,-ասել է նախարարը:
21:31 04.08.2025
Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջ21:31 04.08.2025
Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ խաղն անընդմեջ: Մոսկվայի «Դինամոյի» դեմ երրորդ տուրի տնային խաղի 87-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան խփել է խաղի միակ գոլը: Ի դեպ, Սպերցյանը գոլային փոխանցում էր կատարել նաև «Դինամոյի» դեմ ՌՊԼ 2024/25 մրցաշրջանի […] ...
21:16 04.08.2025
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...
21:11 04.08.2025
Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՕգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...
20:35 04.08.2025
Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոնԱմերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...
20:20 04.08.2025
Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...