16:59 31.03.2021
«Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել միջգերատեսչական առցանց հանդիպում, որի ընթացքում քննարկվել է Edu2Work հարթակի և ծրագրի արդյունքների կիրառելիությունը փաստահենք քաղաքականությունների մշակման համար։ «Աշխատի՛ր, Հայաստան» ծրագրի երեք հիմնական մասնակիցներն են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարությունները: Քննարկմանը բացման խոսքով հանդես է եկել նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Արթուր Մարտիրոսյանը կարևորել է «Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը՝ մասնավորապես ընդգծելով. «Ծրագիրը հնարավորություն է տալիս կրթական հաստատություններին ու մասնագետներին որոշումներ կայացնելիս ավելի տեղեկացված լինել, ինչպես նաև տիրապետել այսօրվա և վաղվա աշխատաշուկայի պահանջներին»:
«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրը
Ծրագիրը ստեղծվել է Հայաստանում աշխատուժի պահանջարկի և առաջարկի մշտական անհամատեղելիությանն ի պատասխան։ Այն նպատակ ունի օգտագործել տվյալագիտության և վարքաբանության ամբողջական ներուժը` փաստահենք քաղաքականություններ մշակելու և կրթությունն ու աշխատաշուկան կամրջելու հեռանկարով: Ծրագրի առաքելությունը երիտասարդների շրջանում գործազրկության հաղթահարումն է` նրանց օգնելով պատրաստվել աշխատաշուկա մուտք գործելուն և ավելի տեղեկացված որոշումներ կայացնելուն։ Ծրագիրը ՀՀ փոխվարչապետի գրասենյակի «Աշխատի՛ր, Հայաստան» նախաձեռնության մասն է։ Ստացված արդյունքները կծառայեն որպես առաջարկներ՝ աջակցելու կառավարության քաղաքականության մշակմանն ու իրականացմանը։
«Կրթությունից՝ աշխատանք» ծրագիրն իրականացվում է Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կողմից՝ Հանրային քաղաքականության ինստիտուտի հետ համատեղ։ Ծրագիրը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության կողմից։
Ի՞նչ է Edu2Work հարթակը
Edu2Work հարթակը ստեղծվել է արագ փոփոխվող աշխատաշուկայի և Հայաստանում աշխատուժի պահանջարկի ու առաջարկի շարունակական անհամապատասխանությունը հավասարակշռելու նպատակով։
Տնտեսության որոշ ոլորտներ միշտ ունեն համապատասխան աշխատուժի պակաս, իսկ մյուսներում կա առաջարկի ավելցուկ։ Սա պայմանավորված է մի քանի հանգամանքներով՝ կարիերայի ընտրությանն առնչվող կարծրատիպեր, կրթության և աշխատաշուկայի միջև թույլ կապ և այլն։ Անկախ տնտեսության մեջ առկա կառուցվածքային փոփոխություններից` շատ համալսարաններ դեռ պատրաստում են այնպիսի մասնագետներ, որոնք պահանջված էին տասնամյակներ առաջ, իսկ ուսանողները դեռ ընտրում են ավանդական համարվող և որոշակիորեն հեղինակություն վայելող մասնագիտություններ։
Սա հիմնականում պայմանավորված է աշխատաշուկայում միտումների մասին իրական ժամանակում առկա տեղեկատվության բացակայության, ինչպես նաև բոլոր կողմերի միջև հաղորդակցության և կոորդինացիայի պակասով։ Ուսանողների հիմնական մասը ձեռք է բերում պահանջված մասնագիտություններ, սակայն համալսարանը ավարտելուց հետո կրթությունը աշխատանքի վերածելու խնդիր է առաջանում։
Հարթակը վերլուծում է աշխատանքի հազարավոր հայտարարություններ՝ թույլ տալով ստանալ աշխատաշուկայի պատկերն իրական ժամանակում, մշակել փաստահենք քաղաքականություններ և ավելի տեղեկացված որոշումներ կայացնել կարիերայի վերաբերյալ։ Հարթակն օգտագործում է նորարար տեխնոլոգիաներ` սկսած աշխատանքի առցանց հայտարարությունների ավտոմատացված հավաքագրումից մինչև մեքենայական ուսուցման տեխնոլոգիաներով վերլուծություն՝ աշխատաշուկայի ամբողջական պատկերը ցուցադրելու համար։
Ո՞ւմ համար է այս հարթակը
Edu2Work հարթակը ստեղծվել է օգտատերերի երեք հիմնական խմբերի համար․
1. Ուսանողներն ու կարիերայի կենտրոնների մասնագետները կարող են օգտագործել Edu2Work հարթակը․
Աշխատաշուկայի միտումները հասկանալու և առավել համապատասխան աշխատանքը գտնելու համար,
Ներկայում ամենամեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները ուսումնասիրելու համար,
Բացահայտելու այն հմտությունները, որոնք կօգնեն նրանց գտնել իրենց տեղն աշխատաշուկայում ,
Իրենց հմտություններին համապատասխանող առկա թափուր հաստիքների վերաբերյալ ուղղորդում ստանալու համար,
Մի կարիերայից մյուսն անցում կատարելու համար փոխանցիկ հմտությունները բացահայտելու համար:
2. Քաղաքականություն մշակողներն ու հետազոտողները կարող են օգտագործել արհեստական բանականությամբ օժտված այս հարթակը․
Իրական ժամանակում տեսնելու աշխատաշուկայի այն հատվածի ընդհանուր պատկերը, որն արտացոլվում է առցանց հայտարարություններում,
Ժամանակային կտրվածքով և տարբեր մարզերի մակարդակով աշխատաշուկայի փոփոխություններին հետևելու և ապագայի միտումների մասին վերլուծություն ստանալու համար,
Գործատուների կողմից ամենապահանջված մասնագիտություններն ու հմտությունները բացահայտելու և համապատասխան քաղաքականություններ մշակելու համար:
3. Համալսարաններն ու կրթական այլ հաստատությունները կարող են օգտագործել նորարար հարթակը․
Բացահայտելու ամենապահանջված աշխատանքները և հետևելու աշխատաշուկայի փոփոխություններին՝ հմտությունների բոլոր մակարդակներում,
Գնահատելու իրենց կրթական ծրագրերի արդիականությունը և դրանք համապատասխանեցնելու աշխատաշուկայի պահանջներին:
Հարթակի տրամադրած տվյալների հիման վրա մշակելու գործատուների այսօրվա կարիքներին համապատասխան կրթական ծրագրեր և ուղղորդել ուսանողներին:
21:31 04.08.2025
Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջ21:16 04.08.2025
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...
21:11 04.08.2025
Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՕգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...
20:51 04.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...
20:35 04.08.2025
Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոնԱմերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...
20:20 04.08.2025
Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...