12:30 02.04.2021
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ ոստիկանության ստորաբաժանումների ամենօրյա աշխատանքը շարունակվում է։ Հետևողական բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանության Վարդենիսի բաժնում երկու դեպքԿա արձանագրվեց։ Մեծ Մասրիկ գյուղի մի բնակիչ բաժին էր բերել «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակներ ու տարբեր տրամաչափի 70-ից ավելի փամփուշտ, որոնք, ըստ նրա, պատկանել են հանգուցյալ հորը։ Մեծ Մասրիկ գյուղի մեկ այլ բնակիչ էլ կամավոր հանձնել է գործարանային համարով «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան, պահունակ ու փամփուշտներ, որոնք, ըստ նրա, պատկանել են հանգուցյալ եղբորը։ «Կալաշնիկովի» կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Գավառի բաժնում։ Ինքնաձիգը, պահունակն ու փամփուշտները բաժին էր բերել Կարմիրգյուղում բնակվող մի երիտասարդ։ Գործարանային համարով «Կալաշնիկովի» և փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Ջերմուկի բաժնում։ Դրանք կամավոր հանձնող տղամարդը հայտնել է, որ ինքնաձիգն ու փամփուշտները բերել էր նախորդ տարի՝ Արցախից։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքը։ Դիլիջանում բնակվող մի տղամարդ կամավոր հանձնել է նախորդ տարի Արցախից բերված «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Գյումրիում բնակվող մի կին բաժին էր բերել հանգուցյալ ամուսնու ինքնաշեն ատրճանակն ու փամփուշտները, որոնք գտել էր խորդանոցը մաքրելիս։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Ապօրինի զենք-զինամթերք պահողներին հորդորում ենք դրանք կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...