17:08 02.04.2021
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գյուղատնտեսական քոլեջի և գինեգործական ընկերությունների միջև ստորագրվել են հուշագրեր, որոնց համաձայն՝ ՀՀ քոլեջներում կշարունակվի դուալ կրթական համակարգի պիլոտավորումը: Հուշագրերը կնքվել են «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի համագործակցության շրջանակում:
ՀՀ ԿԳՄՍՆ նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Արմինե Պողոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ աշխատանքի վրա հիմնված գործընթացի այս ձևաչափը նոր է մեր երկրի կրթական համակարգի համար և շատ կարևոր ՄԿՈՒ հաստատությունների համար: Նրա խոսքերով՝ առաջիկայում կընդլայնվի աշխատանքի վրա հիմնված ուսուցման հայեցակարգն ու այն կիրառող ուսումնական հաստատությունների և մասնագիտությունների թիվը:
«Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» տնօրեն Զարուհի Մուրադյանն իր հերթին կարևորել է նոր փորձի ու մշակույթի արմատավորումը և շնորհակալություն հայտնել դրան նպաստող բոլոր կողմերին:
«Lավատեղյակ լինելով Ագրարային համալսարանում վերջին տարիներին իրականացվող հետևողական բարեփոխումներին` համոզված եմ, որ այս նախաձեռնությունը բուհում շղթայական զարգացում է ունենալու՝ հանգեցնելով գործնական կրթության նպատակների իրականացմանը»,- նշել է GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Արամ Բաբայանը:
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի խոսքերով՝ գործնական ուսուցման հետագա ճակատագիրը մեծապես կախված է այդ ծրագրի հաջողությունից.
«Ուսանողակենտրոն միջավայրի ստեղծման գործընթացը, անշուշտ, մեկնարկել է այս հուշագրերի ստորագրումից դեռ շատ առաջ, բայց այսօր մենք սկիզբ ենք դնում արդեն ամուր հիմքերով դուալ կրթության զարգացման նոր փուլի: Վստա՛հ եղեք, որ սա ներդրում է մեր երկրի ապագայի մեջ, քանի որ միասին դաստիարակելու և կայացնելու ենք մասնագետների նոր սերունդ»:
Փոխըմբռնման հուշագրերը կնպաստեն գինեգործության ոլորտում կրթության ոլորտի և մասնավոր հատվածի միջև կայուն համագործակցությանը: Երկկողմ գործընթացը միտված է նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստմանը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և GIZ-ի համագործակցության շրջանակում Հայաստանի ՄԿՈՒ հաստատություններում 2017 թվականից պիլոտավորվում է գերմանական դուալ համակարգը, որի կենտրոնում գտնվում է աշխատանքի վրա հիմնված գործընթացի հայեցակարգը:
21:31 04.08.2025
Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջ21:31 04.08.2025
Սպերցյանի արդյունավետ գործողությունը չորրորդ խաղն անընդմեջՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում գոլային փոխանցում է կատարել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չորրորդ խաղն անընդմեջ: Մոսկվայի «Դինամոյի» դեմ երրորդ տուրի տնային խաղի 87-րդ րոպեին «Կրասնոդարի» ավագ Սպերցյանի գոլային փոխանցումից հետո կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան խփել է խաղի միակ գոլը: Ի դեպ, Սպերցյանը գոլային փոխանցում էր կատարել նաև «Դինամոյի» դեմ ՌՊԼ 2024/25 մրցաշրջանի […] ...
21:16 04.08.2025
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...
21:11 04.08.2025
Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՕգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...
20:35 04.08.2025
Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոնԱմերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...
20:20 04.08.2025
Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...