21:00 02.04.2021
Անձրևային եղանակները պոտենցիալ վտանգ են Գյումրիի խիստ վթարային շենքերի համար: Տարիներ շարունակ ինքնափլուզվող շենքերում ամեն անձրևից ու ուժեղ քամուց հետո նոր փլուզումներ են գրանցվում: Օրինակը նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանային մասնաշենքն է,ուր հերթական փլուզումն է օրեր առաջ եղել: Այն շենքն է, որի ապամոնտաժումն օրակարգային է արդեն որերորդ տարին:
Շենքը մեկ տարի է արդեն բնակեցված չէ, մի հատվածը նոր սեփականատեր ունի, որին առայժմ չի հաջողվում մյուս հատվածի սեփականատերերի հետ համաձայնության գալ ու ապամոնտաժումը սկսել:Պարբերաբար փլուզումներ էին նաև երբ շենքը բնակեցված էր:
Մոտ մեկ տարի է շենքն այլևս բնակեցված չէ:Վերջին երկու բնակչին սոցիալական բնակարաններ հատկացվեցին: Այդ երկու բնակիչներն էին իբր մեկ տարի առաջ խանգարում շենքի ապամոնտաժմանը: Բնակապահովման ծրագրին զուգահեռ քաղաքապետարանը շենքի սեփականատիրոջը քանդման թույլտվություն էր տվել:
Բնակիչներն իրենց նոր բնակարաններում են ապրում, բայց ուրվականի նմանվող շենքը դեռ տեղում է: Քաղաքի գլխավոր ճարտարապետն է նշում՝ այդ ընթացքում շենքում սեփականատիրոջ փոփոխություն է եղել: Նախկինը շենքի իր հատվածը վաճառել է մեկ այլ անձի ու նրան էլ փոխանցել քանդման պարտավորությունը: Նոր սեփականատերը Լյովա Գաբոյանն էր, այժմ էլ նրա մահից հետո ապամոնտաժման գործը ձգձգվում է:
« Այդ սեփականատիրոջ ժառանգներն են հիմա զբաղվում : Նա մահացել է , ժառանգները շարունակում են այդ գործը: ժամկետները կախված են ծավալներից : Կարող է լինել 2 օրվանից մինչև 2 տարի՝ նայած , թե ինչ ծավալի աշխատանքներ է նախատեսված: Մեկնարկից 5-6 ամսվա ընթացքում կարող է քանդեն, ավարտեն»,-Shantnews-ին ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:
Գաբոյանի ժառանգները մեզ հետ զրույցում նշեցին, որ պատրաստ են կատարել իրենց պարտավորությունները, այն է՝ քանդել շենքի իրենց պատկանող հատվածը: Սպասում են քանդման թույլտվությանը: Բայց միայն թույլտվությունը բավարար չէ ապամոնտաժումը սկսելու համար: Շենքի մի մասն է իրենցը, որի ապամոնտաժումը հնարավոր չէ առանց մյուս հատվածի : Իսկ մյուս հատվածում սեփականատերերի թիվը երկու տասնյակից ավելին է:
«Շենքի երկրորդ մասում մոտ 20 առանձին սուբյեկտներ կան: Այդ սուբյեկտներից յուրաքանչյուրը մաս ունի և՛ հողից, և՛ բնակելի մասից: Հիմա սեփականատերը կատարում է աշխատանքներ ,որպեսզի նրանց հարցերը կարգավորվեն, այսինքն փոխհատուցումով նրանց սեփականությունը վերցվի և ամբողջ շենքը քանդվի »,-նշել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը։
Այսինքն, այժմ շենքի մեծ մասի սեփականատերը բանակցում է փոքր տարածքների սեփականատերերի հետ նրանց պատկանող հատվածները ևս գնելու համար: Ըստ նրանց, միայն այս դեպքում է հնարավոր շենքն անվտանգ ապամոնտաժել: Իսկ քաղաքի գլխավոր ճարտարապետն ասում է, թե նախկին հանրակացարանը հնարավոր է երկու մասով ապամոնտաժել և քանդման թույլտվություն են պատրաստում խիստ վտանգավոր հատվածի համար:
«Շենքը հնարավոր է երկու փուլով ապամոնտաժել: Շենքը 2 բլոկից է կազմված, առանձնացված երկու շենք է՝ իրար կպած:Մեկն առաջին էտապով կքանդվի, մյուսն էլ կմնա մինչև սեփականատերերի հարցերը լուծվեն»,- նշել է Հենրիկ Գասպարյանը։
Թե երբ կքանդվի, ժամկետներ չկան, ավելի ճիշտ, քաղաքապետարանի քանդման թույլտվությունը պատրաստ չէ: Բացի դրանից , երաշխքիներ էլ չկան , որ շենքի միայն մի հատվածի ապամոնտաժումը անվտանգ է։ Համենայնդեպս, վերջին փլուզումը տեղի է ունեցել շենքի այն հատվածում, որը համարվում է համեմատաբար լավ վիճակում գտնվող։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:40 04.08.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...
14:32 04.08.2025
Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումըՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...
14:20 04.08.2025
Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնումՀուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...
13:53 04.08.2025
Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...
13:45 04.08.2025
Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...