19:45 02.04.2021
Գյումրիի «Բարեկամության այգում» բարեկարգման աշխատանքները, ամենայն հավանականությամբ, կմեկնարկեն այս ամռան կեսին: Այս մասին այսօր հայտարարել են IDEA հիմնադրամի ներկայացուցիչները: Հիշեցնենք, այգին սմարթ զբոսայգու վերածելու ծրագիր է ներկայացվել, որը գնահատվել է 10 միլիոն դոլար: Նախագիծը քննարկվել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Իսկ այսօր անցկացվել է զբոսայգու վերակառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության հանրային քննարկում։
Ցանկացած մեծ շինարարություն սկսելուց առաջ նախ այսպիսի փորձաքննություն է անցկացվում: Թե ինչքան տարածքում են շինաշխատանքներ տարվելու, ինչ կառույցներ ու բուսականություն կա տարածքում, որոնց կարող են շինաշխատանքները խանգարել: Այս ուսումնասիրությունները «Բարեկամության այգում» սկսվել էին դեռ 2 տարի առաջ, երբ այգում տնակային թաղամաս էր: Ծրագրի նախագծումից ու այլ մանրամասներ քննարկելուց առաջ նախ տարածքի տնակներում բնակվողների բնակարանային հարցերը լուծվեցին:
«Այգու տարածքում 24 տնակ կար, որոնցից 20-նն էր բնակեցված: Այդ ընտանիքները փոխհատուցվել են ու տարածքից տեղափոխվել են: Հարակից փողոցների տնակները կխանգարեն շինարարությանը, թե ոչ, այս պահին չեմ կարող ասել: Դա արդեն վերաբերում է հարակից փողոցների ենթակառուցվածքների շինարարությանը: Հետևաբար, դրա հետ առնչվում է շինկազմակերպությունը և երևի թե համայնքապետարանը»,- ասել է ծրագրի ղեկավար Լենա Մուրադյանը:
Հարակից փողոցներում հատուկենտ տնակներ են մնացել: Դրանց հարցը քննարկվելու է ենթակառուցվածքների, մասնավորապես, փողոցների բարեկարգման ժամանակ: Դեպի այգի տանող փողոցները ևս բարեկարգվելու են:
Այգու առանձին հատվածներում ծանր տեխնիկայի աշխատանք չի թույլատրվում: Տարածքում, ուսումնասիրություններով, հայտնաբերել են թփերի եզակի տեսակներ, որոնք պահպանելու են: Միևնույն ժամանակ բազմաթիվ նոր ծառեր ու թփեր են տնկվելու, որոնք Շիրակի մարզի բնակլիմայական պայմաններին հարմարեցված են:
Նախագիծն արդեն պատրաստ է, սպասում են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությանը: Սրանից է կախված, թե մեկնարկի ինչպիսի ժամկետներ կսահմանվեն : Առայժմ ժամկետները մոտավոր են:
«Եթե ամեն ինչ ընթանա ըստ ընթացակարգի և օրենքով նախատեսված ժամկետներով, ենթադրում եմ, որ այս տարվա ամռան կեսին պիտի որ ընթանա շինարարությունը: Իսկ թե երբ կավարտվի, կախված է շինընկերության աշխատանքների արագությունից: Ծավալը բավական մեծ է, ենթակառուցվածքների մասով բավականին խնդրահարույց է, և շատ աշխատանք կա անելու»,- ասել է Լենա Մուրադյանը:
Այգու դիզայնի վերջնական տարբերակը Գյումրիում կներկայացվի ապրիլի 25-ից հետո: Ընդհանուր 7 հեկտարից ավելի տարածք է բարեկարգվելու: Ծրագրին կառավարությունը ևս մասնակցում է՝ շուրջ մեկ միլիոն դոլար համաֆինանսավորմամբ:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:40 04.08.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...
14:32 04.08.2025
Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումըՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...
14:20 04.08.2025
Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնումՀուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...
13:53 04.08.2025
Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...
13:45 04.08.2025
Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...