20:37 02.04.2021
«Այս փուլում լայն լոքդաուն չի նախատեսվում, ավելին, ամեն ինչ արվում է վարակի դեպքերի աճը հնարավորինս արագ տեղայնացնելու համար»,– հայտարարել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:
Ըստ նրա` երկրի համար դժվար կլինի դիմանալ լայնամասշտաբ սահմանափակումներին` սոցիալական և բիզնես-ակտիվության տեսանկյունից:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Գաբունիան, համաճարակային պատկերը իսկապես ուշադրություն է պահանջում: Ըստ նրա, դեպքերի աճ է նկատվում առանձին շրջաններում և կոնկրետ բնակավայրերում:
«Համաճարակաբանական պատկերը իսկապես ուշադրություն է պահանջում, կոնկրետ շրջաններում և բնակավայրերում աճում է վարակման դեպքերը: Մեզ համար այսօր գլխավորը տեղում համավարակի տարածումը տեղայնացնելն է: Դրա մեխանիզմը ինտենսիվ թեստավորումն է, ինչպես նաև դիմակներ կրելը և բոլոր կանոններին հետևելը, որոնք ինչպես գիտենք, պետք է պահպանենք: Իրավիճակի զարգացման հետ համապատասխան որոշում կկայացվի:
Չի կարելի թույլ տալ համավարակի սրման հանարավորությունը: Այս փուլում, իսկապես, չի նախատեսվում լայնամասշտաբ «լոքդաուն», ավելին, այս փուլում ամեն ինչ արվում է հնարավորինս արագ տեղայնացնելու վարակի դեպքերի տեղական աճը, քանի որ բոլորս էլ հասկանում ենք, որ լայնամասշտաբ սահմանափակումները երկրի համար դժվար կլինի անցկացնել սոցիալական և բիզնես-ակտիվության տեսանկյունից,- հայտարարել է Գաբունիան:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...