19:47 03.04.2021
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրի Տրանշ 2-ի 3-րդ փուլը և 2-րդի անավարտ մնացած շինաշխատանքները սկսվել են։ Անցած տարի ասֆալտապատումները 15 փողոցից 9-ում չավարտվեցին։
Գրեթե բոլորում նախագծային փոփոխությունները, հետո համավարակն ու ռազմական դրությունը պատճառ դարձան աշխատանքները կոնսերվացնելու։ Շինարարը վերադարձել է տարածքներ, աշնանը լցրած խիճը ձյունը, հետո ցեխը չեն լվացել- տարել, այլ հիմքերն ավելի է ամրացել։
Փողոցների երթևեկելի գոտիներում դեռ ասֆալտապատում չեն անելու։ Մազմանյան,Մատնիշյան և Մայակովսկի փողոցների մայթերին են սկսել ասֆալտ փռել։ Անավարտ 9 փողոցներում էլ նույն վիճակն է՝միայն խճապատ են։
Փողոցաշինական տրանշ 2-ի երկրորդ փուլին զուգահեռ նոր են սկսվել 3-րդ փուլի աշխատանքները, որով ըստ պայմանագրերի, 8 փողոցի և մեկ հրապարակի հիմնանորոգում է նախատեսվում։ Փողոցները նորոգվում է առանց կոմունիկացիոն ցանցերի նորացման։ Նախագծով նման աշխատանքներ նախատեսված չեն։
Փողոցաշինությունն այս տարի դարձյալ կուշանա քաղաքի խիտ բնակեցված՝ Անի թաղամասում։ Ժամկետների հերթական խախտումը ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրից կախված է։Այն սկսել ֆինանսավորող կողմը խոստացել է 15 օրից։ Ոչ միայն շինարարական, նաև ֆինանսական մեծ ծավալի ծրագրերից բացի Գյումրիում ընթացիկ նորոգումները դարձյալ ուժի մեջ են, որի համար քաղաքային բյուջեից են գումարներ հատկացվելու, ընդ որում, ինտենսիվ երթևեկությամբ հայտնի փողոցներից Շիրակացին ևս փոսալցումների ցանկում է։ 2 կմ-ից ավելի երկարության փողոցի 1 կմ-ը ամբողջովին քայքայված վիճակում է, բայց աշխատանքները այդ հատվածում փոսալցումներով կսահմանափակվեն:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...