Շիրակավանի փոքր ջրամբարի տարածքում բնապահպանները հսկողություն կիրականացնեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Շիրակավանի փոքր ջրամբարի տարածքում բնապահպանները հսկողություն կիրականացնեն

18:15 05.04.2021

Անի խոշորացված համայնքի Շիրակավան գյուղում գտնվող փոքր ջրամբարի տարածքում հսկողություն կիրականացվի գյուղապետարանի և «Արփի լիճ» ազգային պարկի աշխատակիցների համատեղ ուժերով: Այս մասին շրջակա միջավայրի նախարարությունը կողմերի հետ համաձայնության է եկել օրեր առաջ, երբ տարածքում որս իրականացնելու, ինչպես նաև աղտոտվածության մասին ահազանգ է ստացվել: Այն  հատուկ պահպանվող գոտի չէ, գյուղի վարչական տարածք է, որտեղ բնադրում են տարբեր տեսակի, այդ թվում՝ «Կարմիր գրքում» գրանցված թռչնատեսակներ: Որսն այստեղ թույլատրելի չէ:

Ախուրյանի ջրամբարից ոչ հեռու այս լճակները գոյացել են 1950-ականներին, երբ տեղանքում հորատում են կատարել ու բնական հանքային ջրի աղբյուր է հայտնաբերվել: Դրան գումարվել են նաև ձնհալի ջրերը: Ջուրը կուտակելու համար 90-ականների սկզբին պատվար է կառուցվել, լճակը դարձել է փոքրիկ ջրամբար, որի ջուրը երբևէ որևէ նպատակով չի օգտագործվել: Փոխարենը տարածքը դարձել է բնադրման վայր տարբեր թռչնատեսակների համար:

«Արփի լիճ» ազգային պարկի մասնագետները տարածքում բնապահպանական գործառույթ են ստանձնել: Տարածքը աղբից են մաքրում և պարբերաբար այցելություններով հսկելու են, որ որսորդներ այստեղ չհայտնվեն: Իսկ հսկողություն սահմանելու պահանջն օրեր առաջ ստացած ահազանգն է եղել:

«Տեղեկատվություն ենք ստացել, որ տարածքում աղտոտվածությունը շատ է և պարբերաբար լինում են կրակոցներ: Մենք, որպես բնապահպանական կազմակերպություն, եկել նայել ենք, որ տարածքում իրականում աղտոտվածություն է: Կրակոցներ մեր այցելությունների ժամանակ չեն եղել, այդ օրը նույնիսկ ձկնորսներ չեն եղել: Մենք մեր հնարավորությունների սահմաններում պարբերաբար կայցելենք: Դա կլինի նաև ոչ աշխատանքային ժամերին և ոչ աշխատանքային օրերին»,- Shantnews-ին ասել է «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ տնօրեն Մուշեղ Մուրադյանը:

Շիրակավանի վարչական ղեկավարը նշում է՝ 2020-ի աշնանը տարածքում սիրողական որս անողների հնչեցրած կրակոցները վերջինն են եղել:

«Անցած տարի, ես տեղյակ եմ, որ եղել է նման դեպք, հարուցվել է քրեական գործ: Դա 2020-ի հոկտեմբեր ամսին էր: Այս տարածքը որսատեղի չէ, որսը թույլատրելի չէ: Ճիշտ է, ինքը հատուկ պահպանվող տարածք չէ, բայց որսը թույլատրելի չէ: Այստեղ առանձնապես որսալու բան էլ չկա»,- Shantnews-ին ասել է Շիրակավանի վարչական ղեկավար Սլավիկ Վարոսյանը:

Գյումրի-Արմավիր ճանապարհին է լճակը: Մեքենաներից է աղբը թափվում, նաև ձկնորսներն ու տարածքի հովեկներն են իրենց հետևից թողնում: Շիրակավանցիները կուտակված ջրի օգտագործման տարբերակ են առաջարկել կառավարությանը: Ոռոգման ցանց կառուցելու և լճակի ջուրը գյուղ հասցնելու սուբվենցիոն ծրագիր են ներկայացրել:

«Կառուցում ենք փակ ոռոգման համակարգ, հետագայում հանձնենք ջրօգտագործող ընկերությանն ու ապահովենք մեր գյուղի բնակիչներին ոռոգման ջրով: Շիրակավանցիները տեսնում են Ախուրյանի ջրամբարը, տեսնում են այս ջուրն այստեղ կուտակված, որը գնում-լցվում է Ախուրյանի ջրամբար, որը Թուրքիայի հետ կիսում ենք: Մենք կարող ենք այս ջուրը հասցնել մեր գյուղ և զարգացնենք մեր Շիրակավան բնակավայրը»,- Shantnews-ին ասել է Շիրակավանի զարգացման ծրագրերի համակարգող Կարեն Գրիգորյանը:

Սուբվենցիոն հայտը դեռ քննարկման փուլում է: Հաստատելու դեպքում Անի խոշորացված համայնքի և կառավարության համաֆինանսավորմամբ 55 մլն դրամով հնարավոր կլինի ոռոգելի դարձնել Շիրակավանի շուրջ 60 հեկտար տնամերձ հողակտորները:

Ոռոգման համակարգի կառուցումը, ըստ շիրակավանցիների, ևս մեկ բնապահպանական խնդիր կլուծի՝ ջուրը երկար չի մնա կուտակված, և տարածքում ճահճացում չի լինի: Անկախ ծրագրի իրականացումից, տարածքում հսկողություն լինելու է: Բացի շրջիկ հսկող խմբերից, մտադիր են նաև տարածքում տեսախցիկներ տեղադրել:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

14:40 04.08.2025

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

14:32 04.08.2025

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

14:20 04.08.2025

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

Հուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

14:12 04.08.2025

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...

Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ

13:53 04.08.2025

Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

13:45 04.08.2025

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...

BACK_TO_TOP