19:55 05.04.2021
«Կումայրի» արգելոցի տարածքում գտնվող Ալեքպոլի հին շենքերի հանդեպ հետաքրքրությունն ավելին է, բայց սեփականության իրավունքով տնօրինողները շատ հաճախ շրջանցում են քաղաքաշինական պահանջները։ Սրանից դժգոհում է նաև, ըստ էության, պարտավորություն և պատասխանատվություն կրող համայնքային իշխանությունը։ Լիարժեք վերահսկել չի հաջողվում, իսկ դրա հետևանքները, արդեն կատարված ապօրինությունները վերացնելու փորձերն արդյունք չեն ունենում:
«Կումայրի» պատմական միջուկում հաշվառված 1600-ից ավելի պատմաճարտարապետական շինությունների գրեթե բոլորի պահպանությունը վտանգված է, մեծ մասը գնահատվում են 3-րդ, մասնակի 4-րդ աստիճանի վթարայնության և փլուզումներից ապահովագրված չեն: Շիրակի թեմի առաջնորդարանին կից շինության շուրջբոլորը անվտանգության կարմիր ժապավենը մշտական է, ինչպես փլուզումները։ Շենքը մի քանի սեփականատեր է փոխել, բայց պահպանության հարցում ոչինչ չի փոխվել: Եվ սա միակ օրինակը չէ Գյումրիում։
Արգելոցի շենքերի գոնե պահպանության, անվտանգության գոտի ստեղծելու հարցում անգործության հետևանքները տարիներով են ձգվում, իսկ մի մասի դեպքում էլ սեփականատերերն են խախտել նորմերը, որոնց հաջողվել է խախտումներով կառուցապատումները օրինականացնել: Նույն մոտեցումով նորից կան սեփականատերեր, որոնք պատմական միջուկի շենքեր են նորոգում՝ քաղաքաշինական նորմերը շրջանցելով։
Ռուսթավելի 22 շենքը 19-րդ դարի կառույց է, այստեղ է ապրել ալեքպոլցի հայտնի մանկավարժ ու թարգմանիչ Հովհաննես Արաբաջյանը, որն այս շենքում դպրոց է հիմնել: Շենքի պատշգամբն էլ ոչ պակաս ճանաչելիություն ունի, այստեղ է նկարահանվել հայտնի «Եռանկյունի» ֆիլմը: Շենքի կառուցապատվող հատվածը մեկ հարկ էր, հիմա այն ավելացել է ևս մեկով, բացի դրանից՝ ձեղնահարկ էլ է կառուցվում։ Սեփականատերը՝ Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսն է։ Ըստ գլխավոր ճարտարապետի՝ շինարարություն է սկսվել առանց շինթույլտվության։
«Երկու շենք ունենք՝ Ռուսթավելի 22 և Շիրազի 53 հասցեներն են, երկուսի սեփականատերերն էլ ինքնակամ շինարարություն էին սկսել՝ գիտենալով, որ դա չի կարելի, մենք պարտավորեցրել էինք իրենց դադարեցնել, մեկը կոնսերվացրեց մի մասը, Ռուսթավելի 22-ն էլ դեռ շարունակում է աշխատանքները։ Այս հասցեի սեփականատերը քաղաքապետարանին մեկ անգամ բերեց նախագիծ, բայց աշխատանքները սկսել էր, ասացինք, որ վերացնի ինքնակամ սկսած շինարարությունը, նոր նախագիծ բերի, որ դնենք քննարկման։ Չի կարող շինարարությունը ընթացքի մեջ լինի, մենք էլ նախագիծ քննարկենք․․․ Ու այդպես նախագիծ չունեցանք, շինթույլտվությունը տրվում է նախագծի հիման վրա»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Սեփականատերն համաձայնեց զրուցել և տեղեկություններ տրամադրել միայն բանավոր, իսկ նախագծային փաթեթն ու հատակագծային առաջադրանքի նախագծման թույլտվությունը հետո մեզ փոխանցեց: Այն, ինչ մեզ տրամադրել էր Հենրիկ Գասպարյանը, դեռ շինթույլտվության իրավունքի հաստատում չի համարում։
Այսինքն՝ կառուցապատման համար անհրաժեշտ նախագծերը, որոնք, ըստ ճարտարապետի, հաստատված չեն, քաղաքապետարան չեն ներկայացվել։ Խնդիրն ի վերջո հասել է վարչական պատասխանատվության, որի պարտավորությունները սեփականատերը կատարել է, բայց և շարունակել կառուցապատումը։
Խախտումներով կառուցապատումներն ավելին են, քան կասեցումների նախադեպերը։ Քիչ չեն նաև օրինակները, երբ դատական ատյաններում վիճարկելուց հետո սեփականատիրոջ նկատմամբ արգելանքներ դրվում են, բայց քաղաքաշինական նորմերի խախտումները չեն վերացվում։ Օրինակներից մեկը՝ Աբովյան փողոցի պատմական շենքն է՝ նորից ճարտարապետական տեսքի աղավաղումներով կառուցված։ Շինարարությունը մի քանի տարի է՝ դադարեցված է, իսկ ապօրինությունները վերացված չեն։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...