Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործում շարունակվում է ապացույցների հետազոտումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+20.09 oC

Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործում շարունակվում է ապացույցների հետազոտումը

18:42 05.04.2021

Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի քննությամբ շարունակվում է գրավոր ապացույցների հետազոտումը։ Այսօր ևս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվել են գործում առկա զննության արձանագրությունները։ Մասնավորապես՝ պետմեղադրողը ներկայացրել է Մայակովսկի 39 հասցեի տան տեսախցիկների տեսագրության զննության արձանագրությունը։ Նախաքննական փուլում այդ զննությանը մասնակցել է տուժողի իրավահաջորդ Անահիտ Ղուկասյանը։ Նա հաստատել է, որ տեսանյութում երևացող կինը, որին հետապնդել է սլավոնական արտաքինով տղամարդը, իր մայրն է՝ Ջուլիետա Ղուկասյանը։

«Տեսագրությունում երևում է դանդաղ քայլող կին, որի ձեռքին կա տոպրակ: Զննության մասնակից Անահիտ Ղուկասյանը հայտարարեց, որ երևացող կինը նրա մայրն է՝ Ջուլիետա Ղուկասյանը: Իսկ ձեռքին եղած տոպրակում շիշ է, փայտե արձանիկի հետ միասին, որ նվիրելու էր իր հետ աշխատող Մանուկին, քանի որ դեկտեմբերի 1-ին Մանուկի ծննդյան օրն էր: Անահիտ Ղուկասյանը հայտարարեց, որ մորը ճանաչել է կազմվածքով, ձմեռային վերարկուով, ապա հայտարարեց, որ տեսագրության ժամը համընկնում է: Ինքը մոր հետ բաժանվել է 07 անց 05-ի սահմաններում՝ դեպքի վայրից ներքև հատվածում: Զննության ընթացքում 07 անց 06-ին կնոջը մոտեցող և նրա հետևից քայլող երիտասարդի կապակցությամբ, Անահիտ Ղուկասյանը հայտարարեց՝ քանի որ դեմքը չի երևում, չի կարող ճանաչել»,- տեսագրության զննության արձանագրությունը հրապարակել է պետմեղադրող Վահե Միրզոյանը:

Նույն տեսախցիկի տեսագրությունը նախաքննության ընթացքում մի քանի անգամ է զննության ենթարկվել, քանի որ այն դեպքի վայրին ամենամոտ տեղադրված տեսախցիկն է։ Տեսագրության մեկ այլ զննությամբ գործով վկաներից մեկը ճանաչել է ռուս զինծառայողին։ Ըստ վկայի՝ ռուս զինծառայողը դեպքի նախօրեին մինչև առավոտյան ժամը 6-ը երկու այլ տղամարդկանց հետ անցկացրել է գիշերային ակումբում։ Ընդ որում, ըստ վկայի, դեպքին նախորդած գիշերվա ընթացքում ռուս զինծառայողը մի քանի անգամ է այցելել գիշերային ակումբ։ Այն, որ Ռազգիլդեևը ժամանակ է անցկացրել մի քանի տարբեր ակումբներում, հաստատել են նաև այդ ակումբներում կատարված տեսագրությունները։

Հիշեցնենք, դեպքը տեղի է ունեցել Գյումրիի Սլաբոդկա թաղամասում 2018-ի դեկտեմբերի 2-ին: Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

11:00 18.06.2025

Թենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում

Թենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում: Երրորդ ենթախմբում ընդգրկված մեր հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: Մենախաղում հաղթանակ են տարել Ալեքսանդրա Կորնևան (6-1, 6-1) ու Ալինա Սողոմոնյանը (6-4, 1-6, 6-3) հաշվով։ Անի Ամիրաղյանն ու Ալինա Սողոմոնյանը հաղթել են զուգախաղում (6-2, 6-1) հաշվով։ ...

ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժած

10:41 18.06.2025

ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժած

Հունիսի 18-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է գովազդային վահանակի սյանը։ Փրկարարները […] ...

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը

10:31 18.06.2025

Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը

Հունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ […] ...

Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը

10:25 18.06.2025

Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...

Լարսը բաց է

10:19 18.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկան

10:13 18.06.2025

Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկան

Հունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ […] ...

BACK_TO_TOP