Շիրակի մարզում միջոցներ են ձեռնարկվում հնարավոր հեղեղումները կանխելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Շիրակի մարզում միջոցներ են ձեռնարկվում հնարավոր հեղեղումները կանխելու համար

18:15 06.04.2021

Ձմեռը տեղումնառատ էր, ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ Շիրակի մարզում մեծանում է հեղեղումների վտանգը: Արթիկի ու Ախուրյանի տարածաշրջանների մի քանի գյուղերում մարտի վերջին հեղեղումներ եղել են: Վնասները շատ մեծ չեն, բայց վտանգը պահպանվում է: Այսօր Շիրակի մարզխորհրդի հերթական նիստի ընթացքում ներկայացվել է, որ մարզպետարանում հեղեղումների կանխարգելման ծրագիր են մշակել, թե քանի գյուղերում և որ տեղամասերում սելավատարների մաքրման աշխատանքներ պետք է կատարվեն:

«Նախատեսված է մարզի 10 համայնքի 61 բնակավայրերում կանխարգելիչ աշխատանքների իրականացում: Առաջարկում ենք սահմանված ժամկետներում իրականացնել աշխատանքները և տեղյակ պահել մեզ: Նշեմ նաև, որ մեկ-երկու համայնքներում արդեն ջրածածկումների դեպքեր ունեցել ենք»,- ասել է Շիրակի մարզպետարանի ՏԻՄ և Հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը:

Հեղեղումների վտանգն ամենամեծը Արթիկի տարածաշրջանում է: Գարնան սկզբից գյուղապետարանները սելավատարների մաքրման աշխատանքներ սկսել են: Սելավատարները պետական սեփականություն են, բայց մաքրումը գյուղապետարանների վրա է դրված: Նիստի ընթացքում այս հարցն են բարձրացրել գյուղապետները։

«Արթիկի տարածաշրջանի ոռոգման և խմելու ջրի ցանցը չգիտենք, թե ում է պատկանում: Ամբողջը համայնքների վրա դնելն էլ ճիշտ չէ: Սելավատարներով ոռոգման ջուր է մատակարարվում: Ուզում եմ հասկանալ, թե ումն է այդ ցանցը: Երբ պետք է՝ ոռոգման համակարգը ջրօգտագործող ընկերությանն է, երբ պետք չէ՝ գյուղապետարանինն է: Դրա համար, եթե բացթողում է եղել, հավաքվենք, լուծում տանք հարցին»,-ասել է Փանիկի գյուղապետ Վարդան Մակեյանը:

Գյուղապետի դիտարկմանն ի պատասխան, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը նշել է.

«Իրականում ցանցը պետական սեփականություն է, բայց դուք, որպես համայնքի ղեկավար՝ տեսնելով ռիսկերը, գնահատելով ռիսկերը, որոնք կան, ժամանակին պետք է բարձրաձայնեք: Միասին խոսենք, գտնենք լուծումներ: Ինչպես պայմանավորվել ենք, այդ քննարկումը կլինի, տեղում լուծումներ կառաջարկենք»։

Տեղումնառատ ձմռան դրական արդյունքը մարզի ջրամբարների վիճակն է: Անցած տարվա համեմատ՝ ջրամբարներում ավելի շատ ջուր է կուտակվել: Ցածր ցուցանիշ է Ախուրյանի ու Կառնուտի ջրամբարներում: Կառնուտը դոտացիա է ստանում Արփիի ջրամբարից, իսկ առայժմ դոտացիոն մուտքերը բավարար չեն: Ոռոգման սեզոնին Շիրակի մարզում 14 հազար հեկտար աշնանացան է ոռոգվելու: Անցած տարվա համեմատ՝ մարզում ավելի շատ է աշնանացան մշակվել: Գարնանացանի աշխատանքները սկսվել են Ախուրյանի ու Անիի տարածաշրջաններում:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

14:40 04.08.2025

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

14:32 04.08.2025

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

14:20 04.08.2025

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

Հուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

14:12 04.08.2025

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...

Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ

13:53 04.08.2025

Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

13:45 04.08.2025

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...

BACK_TO_TOP