19:00 06.04.2021
Շիրակի մարզի 42 համայնքներից 21-ը սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշներ է գրանցել: Տվյալներն այսօր Շիրակի մարզխորհրդի նիստում ներկայացրել է Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական-տնտեսական վարչության պետը: Անցած տարի, համավարակով ու պատերազմով պայմանավորված, հավաքագրման ցուցանիշները ցածր էին: Այս տարվա առաջին եռամսյակում ևս ցուցանիշները շարունակում են ցածր մնալ:
« Ապրիլի 1-ի դրությամբ Շիրակի մարզի համայնքների սեփական եկամուտները կատարվել են 69,5 %-ով: Նախատեսված 766 մլն 692 հազար դրամից հավաքագրվել է 532 մլն 486 հազար դրամ, այսինքն՝ թերակատարումը կազմում է 234 մլն 206 հազար դրամ: Ես առաջին հերթին թերակատարումը կապում եմ միանշանակ համայնքի ղեկավարի և նրա աշխատակազմի անգործությամբ: Չի կարող պատահել, որ նույն տարածաշրջանում 2 իրար մոտ գտնվող համայնքներից մեկը հավաքագրում է 100 %, իսկ մյուսը՝ 10 %»,- ասել է Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալական-տնտեսական վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը:
Ամենացածրը հողի հարկի հավաքագրման ցուցանիշն է: Խոշորացված համայնքներից Ախուրյանը սեփական եկամուտները կատարել է ընդամենը 38,1%, Մարմաշենը՝ 24,3%, Աշոցքը՝ 69,2, Սարապատը՝ 45,7%, Ամասիան` 98,3% և Արփի համայնքը՝ 43,9%:
Սեփական եկամուտների հավաքագրումով է պայմանավորված համայնքների մասնակցությունը սուբվենցիոն ծրագրերին: Շիրակի մարզի 32 համայնք 70 սուբվենցիոն ծրագրի հայտ է ներկայացրել, որոնք վերաբերում են ասֆալտապատմանը, հակակարկտային կայանների տեղադրմանը, մանկապարտեզների կառուցմանն ու վերանորոգմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների՝ գազաֆիկացմանը, ոռոգման ու ջրամատակարարման ցանցերի կառուցմանը: Հայտերը դեռ քննարկման փուլում են:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:32 04.08.2025
Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումըՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...
14:20 04.08.2025
Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնումՀուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...
14:02 04.08.2025
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժածՕգոստոսի 4-ին, ժամը 07։09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են «Kia» և […] ...
13:53 04.08.2025
Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...
13:45 04.08.2025
Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...