Շիրակի մարզի Կամո գյուղի 4 կմ երկարության ճանապարհը 40 տարի անց հիմնանորոգվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Շիրակի մարզի Կամո գյուղի 4 կմ երկարության ճանապարհը 40 տարի անց հիմնանորոգվում է

18:55 08.04.2021

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհներ» ծրագրով հիմնանորոգվում է Կամո գյուղի  ճանապարհը: Այն մարզի հիմնանորոգման անժամկետ հերթում հայտնված գյուղական ճանապարհներից մեկն էր: Գյումրիից Կամո ճանապարհը ընդամենը 13 կմ է, համարվում է քաղաքամերձ բնակավայր, բայց 13 կմ-ն անցնելու համար մեկ ժամն էլ բավարար չէ։ Գյուղի բնակիչները նույնիսկ հիշեցին, որ 4 կմ ճանապարհը կապիտալ նորոգվել է 1980 թվականին։ 40 տարում ծանր տեխնիկան իր հերթին, ձյունն ու անձրևներն իրենց, խորհրդային ասֆալտից բան չեն թողել։ Համայնքի գումարներով մաս-մաս փոսեր են փակել, հարթեցրել, որի դիմացկությունը երկու ամսվա համար է եղել։

Գյուղի հնարամիտ բնակիչներից մեկի ինքնաշեն մեքենան է միայն հողածածկ ճանապարհի  խոր փոսերի միջից անվտանգ կարողանում դուրս գալ։ Խոշոր անիվներով  ինքնաշեն մեքենան շուտով իրեն էլ պետք չի գալու։ Կամոյի բնակիչներն հիմա արդեն ճանապարհի վիճակի մասին անցյալով են խոսում։ Երկու շաբաթ է շինարարների տեխնիկան աշխատում է քայքայված ճանապարհի վրա։ Այստեղով մինչև անցած տարի անցուդարձ էր անում նաև ռուսական ռազմակայանի զինտեխնիկան, զորավարժությունների տարածք հասնելու համար այն եղել է ամենակարճ ճանապարհը։

Ռոբերտ Ղազարյանը մինչև համայնքների խոշորացումը եղել է Կամոյի գյուղապետը, հիմա էլ վարչական ղեկավարն է։ Բոլոր տարիներին գործադիր, տարածքային կառավարման մարմիններին դիմումներ է գրել, բնակիչների ստորագրություններով նամակներ փոխանցել ճանապարհի նորոգման խնդրանքով։ 2008-ին էր նախատեսված  հիմնանորոգել պետական ճանապարհաշինության ծրագրով, որի համար 30 մլն դրամ համայնքային բյուջեից համաֆինանսավորում  էր պահանջվել, բայց ծրագիրն հետո սառեցվել էր, և գյուղի ճանապարհի մասին մոռացան մինչև 2019 թվականը։

Գյուղում 3 փոքր կամուրջ էլ կա, որտեղով անցնում է ոռոգման ցանցը։ Շինարարը կամուրջների տեխնիկական  վիճակը ևս ուսումնասիրել է, բետոնե պատնեշները կամուրջներին այլևս ամրություն չեն տալիս, ապամոնտաժվելու են, տեղում նորերն են կառուցելու։ Ճանապարհաշինական փոքր ծավալի ևս երկու ծրագրեր, բայց արդեն սուբվենցիոն, հավանաբար կլինեն Ախուրյան համայնքում։

Այս տարի 7 սուբվենցիոն ծրագիր են ներկայացրել կառավարությանը, 2-ը գյուղական ճանապարհների նորոգումներ են, որից մեկը նորից Կամո գյուղի համար է՝ գյուղամիջյան ճանապարհ է նախատեսվում հիմնանորոգել: Սուբվենցիոն 2-րդ  ծրագրով էլ նախատեսում են դեպի Արևիկ գյուղ տանող ճանապարհն ասֆալտապատել։ Եվս 7 բնակավայրերում մի քանի օրից փոսալցումները կսկսվեն, գումարներ են հատկացվել խոշորացված համայնքի բյուջեից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP