14:06 27.01.2018
Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետին են ներկայացվել կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի՝ 2017թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները, 2018թ. անելիքները:
Կարեն Կարապետյանը կարևորել է գյուղատնտեսության համար հողերի հաշվառումը.
Մենք չօգտագործվող հողի խնդրին պետք է լուծում տանք: Այս պահին Գյուղատնտեսության նախարարությունը մտածում է՝ ինչպես անել, ակտիվացնել այն սեփականատերերին, որոնք հողը վերցրել են՝ չեն օգտագործում: Ինչպես նաև պետք է քննարկենք չաշխատող գույքի ակտիվացնելու հարցը: Այդ առումով՝ ունեցվածքի գույքագրումը չափազանց կարևոր է:
Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զեկուցել է, որ այդ հարցի շուրջ արդեն աշխատում են Գյուղատնտեսության նախարարության հետ:
Այնուհետև Մարտին Սարգսյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում օպտիմալացումների արդյունքում տնտեսվել է 378 մլն դրամ: Որպես պետական տուրք՝ պետական բյուջե է մուտքագրվել 800 մլն դրամ: Մատուցվող ծառայությունները պատվիրակվել են պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներին, և այդ առումով քաղաքացիներին մատուցվող ծառայությունների հետ կապված որևէ խնդիր չի արձանագրվել:
2017-ի ընթացքում կադաստրի համակարգի տարածքային ստորաբաժանումներ ներկայացված դիմումների քանակն աճել է ավելի քան 20 տոկոսով՝ կազմելով 402 հազար դիմում, կոմիտեի աշխատակազմ էլեկտրոնային եղանակով մուտքագրված դիմումների թիվը կազմել է ավելի քան 11 հազար, ինչն ավելի է 15 տոկոսով: Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով քաղաքացին հնարավորություն է ստացել դիմել և առնցանց ստանալ անհրաժեշտ փաստաթուղը: Նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում անշարժ գույքի օտարման գործարքների թիվը կազմել է 52 հազար 274, ինչը 2016-ի համեմատ ավելի է 11,8 տոկոսով, իսկ անշարժ գույքի վարձակալության գործարքների թիվը հաշվետու ժամանակահատվածում աճել է 22,4 տոկոսով: Կոմիտեի նախագահն ընդգծել է, որ 2018-ի ընթացքում հանրապետությունում անշարժ գույքի շուկայի գնահատումն իրականացվելու է նորովի, ըստ տարածքային չափանիշների:
Անդրադառնալով իրականացվող բարեփոխումներին՝ Մարտին Սարգսյանը զեկուցել է անշարժ գույքի վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տվյալների բազայի ձևավորման, առցանց էլեկտրոնային ծառայությունների ավելացման, մատուցվող ծառայությունների ընդլայնման ու սպասարկման որակի բարելավման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող քայլերը:
Մատուցվող ծառայությունների ընդլայնման և սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով քննարկվում են ՀՀ հյուպատոսական հիմնարկներում կադաստրի սպասարկման գրասենյակներին բնորոշ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ միջոցների ստեղծման հնարավորությունները, ինչն էապես կդյուրացնի արտերկրում գտնվող մեր հայրենակիցների կողմից գործարքների իրականացումն ու ծառայությունների ստացումը: Արդեն իսկ Արցախի Հանրապետությունում և Սանկտ Պետերբուրգում ներդրվել է համապատասխան պիլոտային ծրագիր:
Կարեն Կարապետյանը կարևորել է ներկայացված ծրագրերի իրականացումը՝ հատկապես ընդգծելով գյուղատնտեսական նշանակության և արդեն իսկ օգտագործվող հողատարածքների հաշվառման, առկա վիճակագրական տվյալների ճշգրտման, կադաստրի համակարգի թվայնացման աշխատանքները:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...