16:28 13.04.2021
Հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի հայտագրման փուլը կմեկնարկի 2021 թվականի մայիսից` առցանց եղանակով:
Կամավոր ատեստավորմանը մասնակից ուսուցիչների թեստավորման գործընթացը տեղի կունենա աշնանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` հայտագրման և թեստավորման հստակ ժամկետները և ընթացակարգերը կհայտարարվեն լրացուցիչ: Կամավոր ատեստավորման գործընթացի ավարտին 80 և ավելի միավոր հավաքած ուսուցիչները կստանան աշխատավարձի հավելավճար` իրենց աշխատավարձի 30-50 տոկոսի չափով:
Նախարարի տեղակալի խոսքով` այս տարի կամավոր ատեստավորման համար դիմելու հնարավորություն կունենան 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները: Հետագա տարիներին ծրագրում կընդգրկվեն նաև մյուս առարկաների, ինչպես նաև մնացած դասարաններում դասավանդող ուսուցիչները:
Կամավոր ատեստավորման արդյունքում 90 տոկոս և ավելի միավոր ստացած ուսուցիչները կստանան 50 տոկոս հավելավճար, 80-89 տոկոս միավոր հավաքելու դեպքում ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար: 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած` աշխատավարձի պահպանմամբ, այսինքն` նրանք հավելավճար չեն ստանա: Մինչև 59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցչի նախկին աշխատավարձը կպահպանվի, նրան կառաջարկվի պարտադիր վերաատեստավորում՝ մեկ տարի անց:
«Շատ կարևոր է, որ ատեստավորման գործընթացը կամավոր է, որին ուսուցիչները պետք է մասնակցեն իրենց նախաձեռնությամբ: Նրանք պետք է առցանց դիմում-հայտ լրացնեն, մասնակցեն իրենց դասավանդած առարկայի թեստավորմանը և ըստ իրենց հավաքած միավորների՝ հավելավճարի հնարավորություն ստանան»,- նշել է նախարարի տեղակալը` ավելացնելով, որ ծրագրի ներդրմամբ նախարարությունը որևէ ուսուցչի պատժելու նպատակ չի հետապնդում:
«Նպատակը լավ պատրաստված և մասնագիտական զարգացման բարձր մակարդակ ունեցող ուսուցիչներին խրախուսելն է, նրանց հավելյալ վարձատրություն տալը: Փորձնական ատեստավորումը կարող է նաև նպաստել վերապատրաստման ավելի թիրախային ծրագրերի իրականացմանը»,- փաստել է Ժ. Անդրեասյանը:
Պարտադիր ատեստավորումն աշխատավարձի բարձրացում չի ենթադրում, կամավորը ենթադրում է:
Անդրադառնալով այն հարցին, թե որոնք են կամավոր և հերթական պարտադիր ատեստավորման տարբերությունները, նախարարի տեղակալը նշում է, որ կամավոր ատեստավորման փորձնական ծրագրին զուգահեռ՝ շարունակվելու է ուսուցիչների պարտադիր ատեստավորումը, որը «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի պահանջ է: Ըստ այդմ` զբաղեցրած պաշտոնին ուսուցչի համապատասխանությունը որոշելու նպատակով 5 տարին մեկ անգամ յուրաքանչյուր ուսուցչի համար իրականացվում է հերթական ատեստավորում, որը պարտադիր է հանրակրթական դպրոցներում աշխատող բոլոր ուսուցիչների համար: Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` վերանայվել է ուսուցիչների պարտադիր ատեստավորման համակարգը` դարձնելով ավելի բաց և մասնակցային, սակայն այն սկզբունքորեն տարբերվում է կամավոր ատեստավորումից: Հերթական կամ պարտադիր ատեստավորումն իրականացվում է որոշակի փաստաթղթեր ներկայացնելու միջոցով` ավտոմատ կերպով. հերթական ատեստավորման համար ուսուցիչը ներկայացնում է փաստաթղթեր, որ անցել է վերապատրաստում, հանդիսանում է որևէ դպրոցում աշխատող ուսուցիչ, ունի համապատասխան մասնագիտական որակավորում և այլն: Այսինքն` հերթական պարտադիր ատեստավորումը մասնագիտական գիտելիքների ստուգման որևէ ձևաչափ չի ենթադրում: Պարտադիր ատեստավորման արդյունքում որոշվում է ուսուցչի համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին, աշխատավարձի բարձրացում, հավելավճարների տրամադրում չեն նախատեսվում:
Կամավոր ատեստավորման ժամանակ ուսուցիչները սեփական նախաձեռնությամբ անցնում են թեստավորում` մասնագիտական առարկայական գիտելիքներ ստուգելու նպատակով, և ըստ իրենց գրանցած արդյունքի` ստանում 30-50 տոկոս հավելավճար:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի տեղեկացմամբ` ուսուցչի կամավոր ատեստավորման թեստերը կազմում է Գնահատման և թեստավորման կենտրոնը` համապատասխան առարկայի ծրագրային նյութերի շրջանակում:
Ժաննա Անդրեասյանի հավաստմամբ` թեստեր կազմելու գործընթացում ներգրավված են բարձրագույն ուսումնական հաստատությունների և հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցչական համակազմի ներկայացուցիչներ:
«Ուսուցչի կամավոր ատեստավորման թեստերը շտեմարանային չեն և զգալիորեն տարբերվում են շրջանավարտների և դիմորդների համար նախատեսված թեստերից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ փորձնական ծրագրի հիմնական նպատակը մի կողմից բարձր մասնագիտական պատրաստությամբ մանկավարժների համար ավելի բարձր վարձատրության ապահովումն է, մյուս կողմից` իրավիճակի ախտորոշումը: Նախարարի տեղակալի կանխատեսմամբ` առաջին փուլում շատ ուսուցիչներ թերևս կխուսափեն և մասնագիտական գիտելիքների ստուգման քայլին գնալու համարձակություն չեն ցուցաբերի: Սակայն հետագայում, երբ արդեն մեկ անգամ թեստավորում տեղի ունենա, և որոշակի փորձ ձևավորվի, Ժաննա Անդրեասյանը չի բացառում, որ շատերը կգնան թեստավորման:
Կամավոր ատեստավորման ծրագրի փորձարկման արդյունքների վերլուծությունից հետո, ըստ Ժ. Անդրեասյանի, հնարավոր է, որ մասնագիտական գիտելիքների թեստավորման եղանակը՝ որպես ատեստավորման ձև, դառնա պարտադիր և կիրառվի ողջ համակարգի համար` միասնական ձևաչափով, որպես հիմք ուսուցչի մասնագիտական ստանդարտի որոշման համար:
21:16 04.08.2025
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...
21:11 04.08.2025
Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՕգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...
20:51 04.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...
20:35 04.08.2025
Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոնԱմերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...
20:20 04.08.2025
Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...