17:10 13.04.2021
Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլում «Ֆիզիկա և մաթեմատիկա» անվանակարգում հաղթող աշակերտներն իրենց հետազոտական առաջին փորձերն իսկ ուղղել են հայրենանպաստ գործերին: Հաղթող են ճանաչվել ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Հ. Երիցյանի անվան վարժարանի և Ջրահովիտի Վ. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտների ներկայացրած հետազոտությունները:
ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտները ներկայացրել են գիտական հետազոտություն՝ «Ռենտգենյան ճառագայթների անուղղակի ազդեցությունը ատամնաբուժարանում» թեմայով: Թիմում աշխատել են Մարիա Դոլենկոն, Վիկտորյա Խաչատրյանը և Իրինա Թադևոսյանը: Ինչպես ուսումնասիրողներն են ներկայացնում, ռենտգենյան ճառագայթների մեծ չափաբաժինը վտանգավոր է և կարող է վնասել օրգանիզմի բջիջները, ուստի համապատասխան միջավայրում աշխատող մասնագետները պետք է ցուցաբերեն բացառիկ զգուշություն: Նրանք փորձը կատարել են՝ բույսերի վրա կատարած հետազոտությունների հիման վրա ստուգելու ճառագայթների՝ մարդու վրա ունեցած ազդեցության մասին: Փորձեր կատարելուց, համեմատական գրաֆիկա կազմելուց և համապատասխան եզրակացություն անելուց հետո պատանի գիտնականներն այլևս վստահ են. «Ատամնաբուժարանում կիրառելի փոքր չափերով ռենտգենյան սարքերը կարող են ազդեցություն ունենալ կենդանի օրգանիզմների աճի և մորֆոլոգիական ցուցանիշների փոփոխության վրա: Օրինակ՝ բարձրանում է տերևների բջջահյութի խտությունը՝ միջինը 0.5 տոկոսով, ավելանում է տերևների հյութալի մասի զանգվածը՝ միջինը 3.3 գրամով և այլն»: Նրանք նաև խոստացել են շարունակել ուսումնասիրությունները՝ պարզելու համար, թե ինչպես են ճառագայթներն ազդում մարդու օրգանիզմի վրա:
Ջրահովիտի Վ. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներ Արմեն Գասպարյանի, Լենդրուշ Հովհաննիսյանի և Դավիթ Ղազարյանի փորձի նպատակն էր ստեղծել էներգիայի կուտակիչներ, թեման՝ «Էներգիա արտադրող տանիքներ»:
«Մեր նպատակն է էներգիա արտադրող տանիքածածկերի ստեղծումը, որտեղ 2 իրար մոտ թիթեղները բաժանված են դիէլեկտրիկ նյութով, այսինքն՝ տանիքածածկման թիթեղը դառնում է կոնդենսատոր»,- բացատրում են ապագա գիտնականները: Տղաները, միմյանց հերթ չտալով, պատմում են, որ նախ արևային մարտկոցով լիցքավորել են փորձանմուշ կոնդենսատորը և ստուգել հոսանքի առկայությունը՝ օգտվելով վոլտաչափից, ամպերաչափից, ինդիկատորից:
«Լամպը լուսարձակեց, նշանակում է՝ արևային էներգիայով լիցքավորված փայլաթիթեղները, որոնք կոնդենսատորներ են, իրենք են դառնում հոսանքի աղբյուր»,- շողացող աչքերով իրենց հաջողված փորձն է նկարագրում Դավիթը: Տղաները վստահեցնում են, որ տանիք-կոնդենսատոր սարքը կծառայի նպատակին, և մարտկոցը կլինի դպրոցի տանիքը, որը կծառայի թե՛ որպես ծածկ, թե՛ որպես լիցքի կուտակիչ՝ դառնալով էլեկտրաէներգիայի երկրորդային աղբյուր: Այսպիսով, պատանի գիտնականներն իրենց առաջին հետազոտությունը կատարել են՝ ի շահ դպրոցի:
«Ֆիզիկա և մաթեմատիկա» անվանակարգի մյուս առաջատարն է «Եկեք սովորեցնենք համակարգչին արհեստական բանականությամբ կարդալ գրաբար ձեռագրերը G.A.I. ծրագրի օգնությամբ» նախագիծը, որը լավագույնն է ճանաչվել նաև Ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության (AESA) կազմակերպած քսաներորդ տարեկան գիտական օլիմպիադայում՝ «Հայկական մշակույթի և ժառանգության պահպանում» անվանակարգով: Նախագիծը ներկայացրել է Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղին կից Ա. Հ. Երիցյանի անվան վարժարանի 11-րդ դասարանի աշակերտ Գոռ Գրիգորյանը: Ապագա ծրագրավորողը նախագիծը ներկայացնելիս ասում էր, որ իր նպատակն արհեստական բանականությամբ հին ձեռագրերի վերծանումն է. «Մագաղաթների վրա գրվածը ժամանակի ընթացքում դառնում է անընթեռնելի, ու այն պահպանելու կարիք է առաջանում: Պետք է թույլ չտանք, որ ձեռագրերը հասնեն անընթեռնելիության մակարդակի: Սա նաև մեր պատմությունն ուրիշներին փոխանցելու հրաշալի տարբերակ է»:
Գոռն իր մասնագիտական ոլորտում աշխատանքային առաջին փորձերն է անում: «Չեմ պլանավորում Հայաստանից բացակայել, աշխատելու և ծառայելու եմ՝ ի շահ հայրենիքիս»,- եզրափակում է մեր հերոսը:
21:16 04.08.2025
ՃՏՊ Իջևան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներՕգոստոսի 4-ին, ժամը 15։20-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է […] ...
21:11 04.08.2025
Արագածոտնի մարզում BMW-ն բախվել է ծառերին․ 6 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՕգոստոսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ–Երևան ավտոճանապարհի Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում՝ առջևի հատվածով դեպի Աշտարակի ուղղությամբ։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որից 4-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» […] ...
20:51 04.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝ 10:00-16:00 Էստոնական փ. 13, 15, 15/1 21, 25, շենքեր, Արզումանյան փ. 6, 8, 8Ա, 10/1, 10, 10/2, 10/3, 18, 20, 24, 28, 30, 32, 34 շենքեր, Աբելյան փ. 2/1 շենք, […] ...
20:35 04.08.2025
Լեդեկին դարձել է աշխարհի 23-ակի չեմպիոնԱմերիկուհի լողորդ Քեթի Լեդեկին 23-րդ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն: Լեդեկին Սինգապուրում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության 800 մետր ազատ ոճի լողում 8 րոպե 5.62 վայրկյան արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել և ոսկե մեդալ նվաճել: 28-ամյա ամերիկուհին այս մրցաոճում 7-րդ անգամ է դարձել լավագույնն աշխարհում: Լեդեկին նաև 9-ակի Օլիմպիական չեմպիոն է: ...
20:20 04.08.2025
Իսրայելի բանակը Գազա է ուղարկել վեց երկրներից 120 մարդասիրական օգնության փաթեթԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել Գազայի հատված օդային ճանապարհով, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ Հայտարարության համաձայն՝ վերջին ժամերին անկլավ է ուղարկվել 120 սննդամթերքի փաթեթ պաղեստինյան անկլավի բնակիչների համար։ Այս անգամ օգնությունը ստացվել է վեց երկրներից՝ Բելգիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Հորդանանից, ԱՄԷ-ից և Կանադայից, որը, ըստ զինվորականների, առաջին անգամ մասնակցում է Գազայի հատված սննդի օդային […] ...