Կապիտալ փողոցաշինական ծրագրերին զուգահեռ՝ Գյումրիում փոսային նորոգումներ են սկսվել․ քաղաքային բյուջեից 125 մլն դրամ է հատկացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Կապիտալ փողոցաշինական ծրագրերին զուգահեռ՝ Գյումրիում փոսային նորոգումներ են սկսվել․ քաղաքային բյուջեից 125 մլն դրամ է հատկացվել

18:15 13.04.2021

Անցած տարի ընթացիկ նորոգումներ անցած փողոցներում այս տարի էլի աշխատանք կա անելու։ Հին փոսալցված հատվածների կողքին էլի փոսեր են բացվել։ Շիրակացի, Անի թաղամաս, Խրիմյան Հայրիկ, ու շարքը կարելի է շարունակել այն փողոցների, որտեղ ձյունն ու ասֆալտաշերտը միասին են վերանում։ Բացվող փոսերի հետ մակերեսներն էլ են մեծանում։

Ձնհալից հետո բացված փոսերում արդեն  տեխնիկա է աշխատում  ինտենսիվ երթևեկությամբ հայտնի Անի թաղամասի Պարույր Սևակ փողոցում: Մոտ 700 մետր երկարության փողոցի ամբողջ երկայնքով՝ միակողմանի, շինարարը դեռ փորում է, զուգահեռ՝ Մովսես Խորենացի փողոցի փոսերում ասֆալտ են լցնում:

1700 մետր երկարության փողոցն ամբողջությամբ քայքայված է։ Տեղական բյուջեի միջոցներով ինչ աշխատանքներ որ իրականացնում են՝ ժամանակավոր է։ Բնակկոմունալի ավագ մասնագետը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ  փողոցը հիմնանորոգման ծրագրում է, բայց այս տարի էլ դրան հերթ չի հասնի, հիմնանորոգման հետաձգման պատճառը մեկ այլ ուշացած ծրագիր է։

Ընթացիկ նորոգումներից առաջ էլ, գարնան սկզբին կոմունալ բաժինը շատ փողոցներ անցանելի է դարձրել ընդամենը  խոշոր խիճով փոսերը փակելով՝ առանց կպչուն հավելումների, որն էլ մեքենաների անիվների տակ չի դիմացել։

Ընթացիկ նորոգվող 2 տասնյակից ավելի փողոցներում աշխատանքը մինչև չավարտվի, փոսալցումների հերթին  սպասող մյուս 35 փողոցներում նորոգումներ չեն սկսվի։ Դրանց համար շինարարի մրցույթ է նորից լինելու, ոչ շուտ, քան մեկ ամսից։

 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP