19:50 13.04.2021
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Շիրակ» մասնաճյուղը երեկ երեկոյան ստացել է պատվաստանյութի առաջին խմբաքանակը, որն այսօր բաշխվել է մարզի 24 պոլիկլինիկաներին։ Սահմանված չափաբաժինն առաջնային բուժօգնության օղակներին բավարար է վաղվանից սկսելու պատվաստումները։
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հատուկ պահպանման ռեժիմ է պահանջում, ինչպես մյուս պատվաստանյութերը: Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկայում 20 հազար քաղաքացի է հաշվառված, բուժանձնակազմը 20-ից ավելին է: Ստացել են պատվաստանյութի նախապես հայտավորած այն չափաքանակը, որն առայժմ անհրաժեշտ է առաջին պատվաստումներն սկսելու համար։
«Մեր պոլիկլինիկան պատվիրել է 110 դոզա, տուփի մեջ 10 սրվակ է, մենք վաղվանից կարող ենք պատվաստել 110 մարդու։ Վաղն արդեն պարզ կլինի դիմելիությունը։ Հետաքրքրվողներ եղել են, սպասում էին պատվաստանյութին»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Բեռլին» պոլիկլինիկայի ընտանեկան բժշկուհի Սուսաննա Սանոսյանը։
Առաջին պատվաստումները կստանան 55-ից բարձր տարիքի բուժաշխատողները, հետո նույն տարիքի ռիսկային խմբի քաղաքացիները: Պատվաստվել չեն պարտադրում, բայց բժիշկներն ասում են՝ ցանկացած պատվաստանյութ հիվանդության դեմ պայքարի միջոց է: Առաջնային օղակներում պատվաստանյութով հետաքրքվող քաղաքացիներ արդեն եղել են։
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման մարզային կենտրոնի փոխտնօրենը նշեց, որ պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը չի ուշանա, որն ավելի մեծ է լինելու և պատվաստումների ցանկում կընդգրկվեն ավելի մեծ թվով քաղաքացիներ։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...