10:52 14.04.2021
Շիրակի մարզի՝ Խծաբերդում գերեվարված զինծառայողների ու կամավորների ծնողներն ամբողջ գիշեր մնացել են Շիրակի մարզպետարանում։ Այս մասին հայնտում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Ուշ գիշերը գերեվարվածների ծնողները թույլ են տվել շենքից դուրս գալ միայն կին աշխատողներին։ Իսկ լուսադեմին արդեն տղամարդկանց են թույլ տվել դուրս գալ, բայց պահանջով, այն է՝ իրենց հետ հանդիպման գա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծնողները մարզպետին 1 ժամ են տվել իրենց պահանջը կատարելու համար, ու հայտնել են, որ պահանջը չկատարելու դեպքում ծայրահեղ քայլերի կդիմեն։ Այժմ մարզպետարանի մուտքը բաց է, աշխատակիցներ չկան, բայց ծնողները շարունակում են մնալ շենքում։ Մարզպետ Հովհաննես Հարությունյանը ևս դուրս է եկել շենքից և լրագրողների հետ զրույցում ասել, որ կվերադառնա 1 ժամից։
Հիշեցնենք, որ Խծաբերդում գերեվարված զինծառայողների ու կամավորների ծնողները երեկ կեսօրից փակել էին Շիրակի մարզպետարանի մուտքերը։ Նրանք շարունակում են պահանջել հանդիպում ՀՀ վարչապետի հետ։ Երեկ ծնողների հետ հանդիպել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Ըստ ծնողների՝ զրույցից պարզ է դարձել, որ իրենց որդիների վերադարձը, ըստ էության, սկսվում է զրոյական կետից։ ՄԻՊ-ն, ըստ ծնողների, առաջարկել է դիմումներ ներկայացնել միջազգային կառույցներին։ Նրանք հայտարարել են, որ մարզպետարանից դուրս չեն գա այնքան ժամանակ, մինչև Շիրակի մարզպետը իրենց չհայտնի հանդիպման կոնկրետ օրն ու ժամը: Հանդիպման մասին պայմանավորվածություն չկա, այս պահին էլ ծնողները շարունակում են փակ պահել շենքը: Ըստ ծնողների՝ ոստիկանները փորձել են բռնի ուժով իրենց դուրս բերել, որի ժամանակ տեղի է ունեցել ընդհարում գերիների ծնողների և ոստիկանների միջև:Կոտրվել է մարզպետարանի դռան ապակին: Գերիների ծնողները հրաժարվել են ազատել շենքը, աշխատակիցների մեծ մասը մնացել է ներսում։ Նրանց հետ հանդիպման են եկել Ոստիկանության և ԱԱԾ մարզային վարչությունների պատասխանատուները, սակայն նրանք հրաժարվել են դուրս գալ շենքից։
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...