Թուրքիան չի սատարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի մեջ գտնվող կողմերից որևէ մեկին. Չավուշօղլու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

Թուրքիան չի սատարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի մեջ գտնվող կողմերից որևէ մեկին. Չավուշօղլու

14:20 15.04.2021

Թուրքիան չի սատարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամի մեջ գտնվող կողմերից որևէ մեկին, բայց պատրաստ է աջակցել դրա լուծման համար դիվանագիտական ​​ջանքերին, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն:

«Հիմա Դոնբասում խնդիրներ կան, բայց կան Մինսկի համաձայնագրեր: Մենք կողմերին առաջարկում ենք այդ խնդիրը լուծել խաղաղ և դիվանագիտական ​​ճանապարհով: Թուրքիան սատարում է ցանկացած երկրի տարածքային ամբողջականությանը Ուկրաինայի, Ռուսաստանի և մյուս բոլորի: Եվ մենք հարաբերություններ ենք կառուցում և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ: Ցանկացած երկրի հետ հարաբերությունները չպետք է ազդեն այլ երկրների հետ հարաբերությունների վրա: Ուկրաինայի և Ռուսաստանի անհամաձայնության պայմաններում մենք ոչ մի կողմի չենք աջակցում»,- ասել է Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում:

Նա ավելացրել է, որ Թուրքիայի քաղաքականությունը «պարզ է բոլոր հարցերում՝ ներառյալ Ղրիմի»:

«Մենք անկեղծորեն և բացահայտորեն հայտնում ենք մեր նկատառումները երկու կողմերին, ունենք կառուցողական քաղաքականություն: Այժմ իրավիճակը սկսել է լիցքաթափվել, ինչը մեզ ուրախացնում է: Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ այս գործընթացին»,- ասել է թուրք նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթ. ԿԳՄՍՆ

16:28 16.06.2025

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթ. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր- 2025» մրցույթը, որն ուղղված է ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել 1990թ․ հունվարի 1-ից հետո ծնված առկա ուսուցմամբ ասպիրանտը, հեռակա ուսուցմամբ երկրորդ, երրորդ կամ չորրորդ կուրսի […] ...

Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններ

16:20 16.06.2025

Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններ

Հունիսի 11-ին թուրքմենական կողմի նախաձեռնությամբ Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների հերթական հյուպատոսական խորհրդակցությունները: Հայկական կողմը խորհրդակցություններին մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարարության հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, իսկ թուրքմենական կողմը՝ Թուրքմենստանի հյուպատոսական դեպարտամենտի պետ Դովլեթմուրատ Մուրատովի գլխավորությամբ: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարման, […] ...

Մահվան ելքով վրաերթ Երևան-Երասխ ավտոճանապարհին

16:14 16.06.2025

Մահվան ելքով վրաերթ Երևան-Երասխ ավտոճանապարհին

Հունիսի 13-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա Մարգարիտ Հ․-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...

Ավշար բնակավայրում հողամասի և նախկին կոլտնտեսության շենքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ

16:08 16.06.2025

Ավշար բնակավայրում հողամասի և նախկին կոլտնտեսության շենքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ

Արարատի մարզի Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 0,966 հա մակերեսով հողամասի և 416,6 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության շենքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 21 միլիոն 622 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Գլխավոր դատախազը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

16:00 16.06.2025

Գլխավոր դատախազը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և բարձր գնահատել Դեսպանության աջակցությամբ իրականացված վերապատրաստման դասընթացների արդյունավետությունը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ, 2024 թվականի նոյեմբերի 16-ին մեկնարկել էր Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր […] ...

Փրկարար ծառայությունը ներկայացրել է ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

15:50 16.06.2025

Փրկարար ծառայությունը ներկայացրել է ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

Հունիսի 14-15-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել են ահազանգեր՝ Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ: Փրկարար ծառայության ստորաբաժանումները՝ համագործակցելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, իրականացրել են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ՝ տարածքների սահմանազատում, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժում, անձրևատար խողովակների ամրացում, տապալված ծառերի մասնատում և հեռացում: Ուժեղ քամու հետևանքով հունիսի 14-ից […] ...

BACK_TO_TOP