17:33 05.07.2018
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մտահոգիչ է անվանել այն լուրը, որ Մեծ Բրիտանիայում արդեն թունավորման հերթական միջադեպն է գրանցվում: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Դա, անշուշտ, մտահոգիչ լուր է և մեծ անհագստություն է առաջացնում, քանի որ Մեծ Բրիտանիայում նման բան առաջին անգամ չէ կատարվում: Մենք նրանց (տուժածներին) շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- նշել է Պեսկովը:
Պեսկովը նաև անդրադարձել է Մեծ Բրիտանիայի ՆԳ փոխնախարար Բեն Ուոլեսի հայտարարությանը, որով նա Մոսկվային կոչ էր արել օգնել բրիտանական իշխանություններին՝ մանրամասն տեղեկություններ տրամադրելով թունավոր նյութի մասին:
ՌԴ նախագահի խոսնակը նշել է, որ Մոսկվան վաղուց է համատեղ հետաքննություն անցկացնելու առաջարկ արել, սակայն բրիտանական կողմը մերժել է այդ առաջարկը:
Հիշեցնենք, որ իրավապահների տվյալներով՝ հուիսի 30-ին 44-ամյա կինը և 45-ամյա տղամարդը հայտնաբերվել էին անգիտակից վիճակում իրենց տանը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ նրանք թունավորվել են ռուսական «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութով:
4 ամիս առաջ Սոլսբերիում նույն նյութով թունավորվել էին ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստրը: Դրա մեջ Բրիտանիան մեղադրել էր Ռուսաստանին: Վերջինս հերքել էր բոլոր մեղադրանքները: Այդուհանդերձ, Լոնդոնը սառեցրել էր դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ: Ի նշան աջակցության՝ Բրիտանիայի օրինակին էին հետևել նաև մի քանի այլ պետություններ:
20:34 16.06.2025
ՏԿԵ նախարարը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ հետՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գունար Շելենբերգերի հետ։ «Քննարկեցինք մարզերի և քաղաքների միջև ապակենտրոնացված համագործակցության հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց երկուստեք կարևոր թեմաների։ Հանդիպման ավարտին գրառում կատարեցի Լանդթագի պատվո հյուրերի մատյանում։ Հանդիպմանը մասնակցում էր Գերմանիայի […] ...
20:21 16.06.2025
Հայտնաբերվել է 391 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀունիսի 9-ից 16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5141 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 210 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 168 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 313 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1158, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 17, վարելու ընթացքում ծխելու՝ 461, վարելիս […] ...
20:12 16.06.2025
«Բավարիայի» ջախջախիչ հաղթանակը ԱԱԱ-ումԱշխարհի ակումբային առաջնության C խմբի առաջին տուրում Մյունխենի «Բավարիան» 10-0 հաշվով հաղթել է նորզելանդական «Օքլենդ Սիթիին»։ Հեթ-տրիկ է ձևակերպել Ջամալ Մուսիալան, դուբլ են գրանցել Կինգսլի Կոմանը, Մայքլ Օլիսեն ու Թոմաս Մյուլերը, մեկ գոլ էլ խփել է Սաշա Բոեն։ ...
19:53 16.06.2025
«Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման ծրագրի նպատակը դպրոցի տնօրենի հավակնորդների կարողությունների զարգացումն էԱմփոփվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար նախատեսված «Կրթության կառավարում և առաջնորդություն» յոթամսյա վերապատրաստման ծրագիրը։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի համատեղ ջանքերով։ Ծրագրի ամփոփիչ միջոցառումը տեղի է ունեցել «Այբ» դպրոցում. ծրագրի մասնակիցները ներկայացրել են իրենց կազմած […] ...
19:48 16.06.2025
2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճԿառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...