15:40 16.04.2021
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն այցելել է Թուրքիա, բանակցություններ վարել թուրք գործընկերոջ՝ Մևլյութ Չավուշօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումից հետո Չավուշօլուն և Դենդիասը համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել, որի ընթացքում երկուստեք հնչել են կոշտ հայտարարություններ: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։
Չավուշօղլուն հայտարարել է՝ Անկարան կողմ է, որ Հունաստանի հետ վիճելի խնդիրները լուծվեն կառուցողական բանակցությունների միջոցով, բայց դեմ է, որ երրորդ երկրները միջամտեն այդ գործընթացին:
Դենդիասը քննադատել է Անկարային Արևելյան Միջերկրականի, Կիպրոսի, Թուրքիայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարած քաղաքականության հարցերում։
«Եթե Թուրքիան շարունակի խախտել մեր ինքնիշխանության իրավունքները, ապա օրակարգում կհայտնվեն պատժամիջոցները»,- ասել է Դենդիասը և հավելել. «Մեր հարաբերությունների զարգացման նախապայմանը հետևյալն է. վերջին ժամանակաշրջանում կտրուկ աճել են խախտումները և վերջիններս խոչընդոտ են հանդիսանում վստահության մթնոլորտի հաստատման համար»:
Չավուշօղլուն, պնդելով, որ Թուրքիան չի խախտում Հունաստանի ինքնիշխանության իրավունքները, ասել է. «Թուրքիան ունակ է պաշտպանելու Կիպրոսի թուրքերի, ինչպես նաև իր իրավունքները Արևելյան Միջերկրականում: Մեր կողմից կատարվող քայլերն էլ միտված են պաշտպանելու մեր իրավունքները»:
Դենդիասը հայտնել է, որ պետք է երկու երկրները շարունակեն միասին ապրել ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի հիմնարար իրավունքների և ԵՄ-ի սկզբունքների շրջանակում:
Նա հույս է հայտնել, որ Թուրքիայի հետ կկարողանան վերացնել վերջին 20 տարիների ընթացքում շարունակվող բացասական մթնոլորտը:
«Մենք դրական ենք համարում Թուրքիայի և Հունաստանի միջև երկխոսության ալիքների աշխուժացումը և հուսով ենք, որ բոլոր վիճելի խնդիրները կարելի է լուծել այդ ճանապարհով։ Պետք է խուսափել վերջնագրերի ու սադրանքների ոճով խոսելուց։ Մենք կողմ ենք Միջերկրական ծովում ծովային գոտիների արդարացի բաժանմանը։ Առաջարկել ենք կոնֆերանս անցկացնել, սպասում ենք պատասխանի։ Երրորդ երկրների միջոցով լուծում փնտրելը սխալ մոտեցում է»,- շեշտել է Չավուշօղլուն։
Հույն նախարարը պահանջել է, որ Թուրքիան հրաժարվի նաև Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը և ինքնիշխանության սկզբունքները ոտնահարող գործողություններից և վարքագծից:
Անդրադառնալով ապրիլի 14-ին Կոստանդնուպոլսի հունաց պատրիարք, Ուղղափառ եկեղեցու էկումենիկ առաջնորդ Բարդուղիմեոսի հետ ունեցած հանդիպմանը, Դենդիասը նշել է, որ պատրիարքն իրեն ներկայացրել է Թուրքիայում հույն փոքրամասնության խնդիրները և հավելել.
«Առիթ ունեմ հայտնելու, որ Հունաստանում մուսուլման փոքրամասնություն կա: Համաձայն Լոզանի պայմանագրի այստեղի (Հունաստանի-խմբ.) փոքրամասնությունը մուսուլման է: Ինչպես գիտես (դիմել է Չավուշօղլուին-խմբ.) Թուրքիան ստորագրել է Լոզանի պայմանագիրը: Կարող է դա Թուրքիային դուր գալ, կամ չգալ, սակայն Լոզանի պայմանագիրն այսօր գործում է և շարունակում է գործել»:
Չավուշօղլուի խոսքերով՝ իրենց համար ծայրաստիճան անընդունելի են Հունաստանի կողմից Թուրքիայի հասցեին ուղղված մեղադրանքները:
«Բացի դրանից՝ մենք Թուրքիայում հույն ուղղափառ փոքրամասնությանը որպես հույն ուղղափառ ենք ընդունում, սակայն դուք նրանց, ովքեր իրենց ասում են՝ «ես թուրք եմ», ասում եք՝ «ոչ, դու թուրք չես, միայն մուսուլման ես»: Դա ոչ մարդկային է, ոչ էլ համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին»,- ասել է Չավուշօղլուն։
Հունաստան ԱԳ ղեկավարը նաև հայտնել է, որ Թուրքիան չի ընդունում Ծովային իրավունքի ՄԱԿ-ի կոնվենցիան (UNCLOS), միաժամանակ հիշեցնելով, որ հիշյալ կոնվենցիան հաստատված է ԵՄ-ի կողմից:
Դենդիասը Հունաստանի մտահոգություններն է փոխանցել Քարիյե անունով հայտնի Խորի Սուրբ Ամենափրկիչ հունական եկեղեցին և Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթների վերածման համար, և հույս հայտնել, որ Թուրքիան կփոխի իր որոշումները:
Ինչ վերաբերում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության թեմային, Դենդիասն ակնարկել է, որ եթե Անկարան ցանկանում է ԵՄ անդամ դառնալ, ապա պետք է ընդունի ՄԱԿ-ի կոնվենցիան:
Հույն և թուրք նախարարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները Կիպրոսի հարցի շուրջ հանդիպման շրջանակում, որը նախատեսված է ապրիլի վերջին Ժնևում։
«Մենք կշարունակենք աշխատել հարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Կարևոր ենք համարում չվերթերի վերսկսումը և սահմանի բացումը առևտրի զարգացման համար»,- նշել է թուրք նախարարը։
Նա հավելել է, որ Թուրքիան ցանկանում է Հունաստանի հետ երկխոսությունը շարունակել առանց նախապայմանների և հարաբերություններ զարգացնել երկխոսության միջոցով, ինչպես հարևաններ ու դաշնակիցներ:
Իր հերթին Հունաստանի ԱԳ նախարարը ընդգծել է, որ չնայած Հունաստանը ցանկանում է դրական օրակարգով առաջ շարժվել, այնուամենայնիվ դա չի նշանակում, որ իրենց արտաքին քաղաքականության ներկայիս տեսակետները և թեզերը կփոխվեն:
15:30 16.06.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...
15:21 16.06.2025
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...
15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...