18:45 17.04.2021
Ֆրանսիացի ռեժիսոր Վենսան Սորելը ուսանողական տարիներին ռեժիսուրայի վարպետության պրակտիկայում առաջին անգամ լսել է «Դիստանցիոն մոնտաժի կամ դիստանցիայի տեսության» մասին, հետո ուսումնասիրություններն ու ծանոթացումը այս արվեստի հետ նոր գաղտիքներ բացեց նրա համար, այն է՝ կինոարվեստի տարածական մոնտաժի զարգացման պատմությունն ուղղակի կապ ունի հայ կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի հետ, ում անվանում են համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասական, դիստանցիոն մոնտաժի հսկա։
«Աշխարհի բոլոր ռեժիսորներն են խոսում Արտավազդ Փելեշյանի կինոարվեստի մասին, նրա աշխատանքային ոճն ու կինոարվեստում կիրառած մեխանիզմները տարբերվող են։ Երբ ես սկսեցի ուսումնասիրել, հետաքրքվել Փելեշյանի կինոարվեստով, ինձ համար շատ բացահայտումներ եղան, նախ հասկացա թե ինչու են նրան անվանում դիստանցիայի տեսության, մոնտաժի հսկա։ Նա առաջինն է, ով կարողացել է տարբեր ժամանակների արխիվային լուսանկարներից ստանալ շարժում, պատկեր, իսկ ռեժիսորն արել է այն, ինչն այդ տարիներին անհնարին էր թվում»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ֆրանսիացի ռեժիսոր Վենսան Սորելը։
Արտավազդ Փելեշյանի կինոարվեստի բացառիկությունն ու առանձնահատկությունները ֆրանսիացի ռեժիսորն ամփոփել է վավերագրական ֆիլմում, որի աշխատանքներն ավարտել է 2018 թվականին։ Ֆիլմի անվանումն ինքնին փելեշյանական արվեստի բնութագիրն է, այն կոչվում է «Կինոգործիչը տիեզերագնաց է»։
«Նրա աշխատության մեջ իսկապես տիեզերական ուժ կա, անչափելի մեծություն՝ ներդրած կինոարվեստում, նա եզակի ռեժիսոր է, ով կինոարտադրության գործիքները, մեխանիզմները, ձեռքի մեկ շարժումն ու մտքի թռիչքն է օգտագործել։ Զարմանում ես, երբ տեսնում ես թե, ինչպես է նա կինոժապավենից կտրում չստացված այն հատվածներն ու պահում միայն օգտագործելին, սրանք նաև հաշվարկներ են, որ պիտի կարողանաս անել առանց հում նյութը նայելու, իսկ դա յուրահատուկ էր ստացվում նրա մոտ »,-ասել է ռեժիսորը։
Փելեշյանի ռեժիսուրական արվեստն որքան պարզ, այնքան էլ բարդ է եղել հասկանալ, ասում է ֆրանսիացի ռեժիսորը, հետո ավելացնում՝ աշխատելիս հետևում եմ հայ ռեժիսորի մեթոդական ձեռնարկին, բայց չի ստացվում․․․Փելեշյանական կինոարվեստն ուրիշ է։
«Շատ օտարազգի հայտնի ռեժիսորների եմ ճանաչում, բայց ոչ մեկը նրա արվեստով ու նրա գործելաոճին մոտ չի աշխատում, նա ուրիշ է, նրա կինոարվեստն ուրիշ է, մինչև այսօր նրան գերազանցողներ կարծում եմ չկան, որքան էլ ժամանակները փոխվեն։ Իսկ նրա արվեստի գլուխգործոց ֆիլմերը մինչ օրս միջազգային կինոէկրաններից չեն իջնում»,-նշել է Վենսան Սորելը։
Արտավազդ Փելեշյանի մասին մեկ ժամանոց վավերագրությունը Ֆրանսիացի ռեժիսորի այն աշխատանքներից մեկն է, որի համար մեծ ջանքեր է գործադրել, օտարազգի ռեժիսորի համար բարդ է եղել նաև այն առումով , որ անձամբ Արտավազդ Փելեշյանի հետ հանդիպում չի ունեցել։Հայաստանում հայ կինոարվեստի հսկայի մասին ֆիլմ ներկայացնելու առիթը Ֆրանկոֆոնիայի օրերն են, գուցեև այն առիթ հանդիսանա Արտավազդ Փելեշյանի հետ հանդիպման։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
11:41 16.06.2025
Պլանային ջրանջատում Գյումրիում«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ից մինչև հունիսի 18-ը ժամը 10:30-ը, կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ջրամատակարարումը: «Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրությունում: ...
11:20 16.06.2025
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոստացել է հարձակվել Իսրայելի վրա մինչև նրա լիակատար ոչնչացումըԻրանի գործողությունները Իսրայելի դեմ կշարունակվեն մինչև թշնամու լիակատար ոչնչացումը: Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության մեջ։ «Հանցավոր Իսրայելի ռեժիմի կողմնակիցները պետք է իմանան, որ Իրանի արդյունավետ, նպատակային և մահացու գործողությունները ռեժիմի նշանակալի և զգայուն թիրախների դեմ կշարունակվեն մինչև դրա լիակատար ոչնչացումը», – հայտարարության մեջ մեջբերում է […] ...
11:07 16.06.2025
Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան․ ՓեզեշքիանԻրանն իրավունք ունի օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել միջուկային հետազոտություններ, հայտարարել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Մենք իրավունք ունենք օգտագործել ատոմային էներգիան և անցկացնել հետազոտություններ (միջուկային ոլորտում – խմբ.) հասարակության բարօրության համար։ Ոչ ոք իրավունք չունի խլել մեզանից այս իրավունքը», – Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։ Նա նաև նշել է, որ Իրանը «պատերազմի […] ...
10:55 16.06.2025
Այսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել․ համայնքապետարանԱյսպիսի բնական աղետ Ապարան քաղաքում նախկինում չի եղել։ Պտտահողմը մեծ ավերածություններ է առաջացրել քաղաքի տարբեր հատվածներում և Լուսագյուղ վարչական տարածքում` վնասելով տանիքներ, խանութներ, ավտոմեքենաներ և համայնքային նշանակության կառույցներ։ «Համայնքապետարանը և պատասխանատու բոլոր մարմինները լիարժեք զգոնությամբ և պատասխանատվությամբ են մոտենում այս ծանր իրավիճակին՝ գործի դնելով հնարավոր բոլոր ռեսուրսները՝ բնակիչների անվտանգությունն ու համայնքի բնականոն կյանքը վերականգնելու համար»,-նշված […] ...
10:40 16.06.2025
Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքներըԱմբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաև այս պահին՝ նպատակ ունենալով հնարավորինս […] ...
10:25 16.06.2025
Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Իսրայելին․ ԹրամփԻսրայելը և Իրանը, ամենայն հավանականությամբ, կհասնեն ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնության, սակայն դա կարող է տեղի չունենալ անմիջապես: Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին: «Հուսով եմ՝ համաձայնագիր կլինի (Իսրայելի և Իրանի միջև)։ Կարծում եմ՝ դրա ժամանակն է», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նախագահը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն […] ...