Բրիտանական ոստիկանությունը կուսումնասիրի յուրաքանչյուր միլիմետրը. Թերեզա Մեյ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+20.09 oC

Բրիտանական ոստիկանությունը կուսումնասիրի յուրաքանչյուր միլիմետրը. Թերեզա Մեյ

19:29 05.07.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Բեռլինում Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ բրիտանական ոստիկանությունը կուսումնասիրի յուրաքանչյուր միլիմետրը:

«Տեսնել, թե ինչպես են Մեծ Բրիտանիայում ևս 2 հոգի ենթարկվում «Նովիչոկ»-ի ազդեցությանը, շատ մտահոգիչ է: Ես վստահ եմ, որ ոստիկանությունը հետաքննության ընթացքում կուսումնասիրի յուրաքանչյուր միլիմետրը»,- հայտարարել է Թերեզա Մեյը:

Բրիտանիայի վարչապետը նաև շնորհակալություն է հայտնել Գերմանիային՝ մարտին ռուս գաղտնի գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորումից հետո ցուցաբերած աջակցության համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS-ը՝ Սկրիպալների թունավորման վայրից՝ Սոլսբերիից 11 կմ հեռավորության վրա գտնվող Էյմսբերի քաղաքում «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութի ազդեցությունից թունավորվել էր մի զույգ: 45-ամյա տղամարդն ու 44-ամյա կինը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են Սոլսբերիի հիվանդանոցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ուժեղ փոթորկի հետևանքով կան զոհեր

09:38 17.05.2024

Տեխասում ուժեղ փոթորկի հետևանքով կան զոհեր

Առնվազն չորս մարդ է զոհվել ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում պատուհասած փոթորկի հետևանքով, և մոտ մեկ միլիոն սպառող մնացել է առանց էլեկտրականության, հայտնում է CBS-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Հրշեջ ծառայության տվյալներով՝ ծառերի տապալման հետեւանքով երկու մարդ է զոհվել, եւս մեկ ողբերգական դեպք է տեղի ունեցել «քամուց տապալված կռունկի» պատճառով։ «Մենք ունենք փոթորիկ՝ 100 կմ/ժ արագությամբ, […] ...

Փրկարարներն ավտոմեքենաների վրայից հեռացրել են սյունը և ծառը

08:54 17.05.2024

Փրկարարներն ավտոմեքենաների վրայից հեռացրել են սյունը և ծառը

Մայիսի 16-ին, ժամը 15:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիտոգրադյան փողոցում էլեկտրական սյունն ընկել է «Nissan», իսկ ծառը՝ «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաների վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարներն ավտոմեքենաների վրայից հեռացրել են սյունը և ծառը: ...

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել էին անձրևաջրերի մեջ

08:47 17.05.2024

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել էին անձրևաջրերի մեջ

Մայիսի 16-ին, ժամը 15:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցում ավտոբուսն արգելափակվել է ջրի մեջ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ թիվ […] ...

Հրդեհ Արշակունյաց պողոտայում

08:34 17.05.2024

Հրդեհ Արշակունյաց պողոտայում

Մայիսի 17-ին, ժամը 03:51-ին «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասը մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման […] ...

Խոշոր ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում

08:28 17.05.2024

Խոշոր ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում

Մայիսի 17-ին, ժամը 04:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա., ծնված 1999 թ.) բախվել է էլեկտրական սյանը, առկա է […] ...

Փրկարարներն ավտոմեքենայի վրայից հեռացրել են ծառի ճյուղը

08:10 17.05.2024

Փրկարարներն ավտոմեքենայի վրայից հեռացրել են ծառի ճյուղը

Մայիսի 16-ին, ժամը 15:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Քրիստափորի փողոցում ծառի ճյուղն ընկել է «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վրա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Փրկարարները հեռացրել են ծառի ճյուղը «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վրայից (վարորդ՝ Գ. Հ.): ...

BACK_TO_TOP