«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի արտոնությունները կվերանայվեն. ԱԺ-ն ավարտեց աշխատանքները, ընդունեց բոլոր օրինագծերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+22.09 oC

«Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի արտոնությունները կվերանայվեն. ԱԺ-ն ավարտեց աշխատանքները, ընդունեց բոլոր օրինագծերը

10:47 19.04.2021

ԱԺ-ն այսօր շարունակել է հերթական նիստի աշխատանքները: Օրակարգում մնացել էր քննարկման ենթակա երկու հարց, սակայն, ինչպես նիստի սկզբին տեղեկացրել է Արարատ Միրզոյանը, 2 հարցերը նախաձեռնողի առաջարկությամբ տեղափոխվել են հաջորդ հերթական նիստերի օրակարգ: Ըստ այդմ՝ քվեարկել և ընդունել են ուրբաթ քննարկված հետևյալ նախագծերը.

  1. «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն ընդունվել է 82 կողմ, 1 դեմ, 16 ձայներով,
  2. Արտակ Մանուկյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ,
  3. Վաղարշակ Հակոբյանի ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը ևս ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ,
  4. Նիկոլայ ԲաղդասարյանՍերգեյ ՄովսիսյանՎիկտոր ԵնգիբարյանՀովհաննես Հովհաննիսյանի ներկայացրած «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ 80 կողմ, 1 դեմ, 20 ձեռնպահ ձայներով,
  5. «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցն ընդունվել է երիկրորդ ընթերցմամբ 102 կողմ, 3 ձեռնպահ ձայներով,
  6. «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հաջորդ նախագիծը ևս ընդունվել է 103 կողմ, 2 ձեռնպահ ձայներով,
  7. Նիկոլայ Բաղդասարյան, Նարեկ Ղահրամանյան, Վիկտոր ԵնգիբարյանՀայկ ՑիրունյանՀովիկ ԱղազարյանԳևորգ Պապոյանի ներկայացրած «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն ընդունվել է 83 կողմ, 1 դեմ, 19 ձեռնօպահ ձայներով,
  8. Արտաշես Պետրոսյանի ներկայացրած «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունվել է 75 կողմ, 20 ձեռնպահ ձայներով,
  9. «Իմ քայլի» պատգամավորների ներկայացրած Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունվել է 76 կողմ, 2 դեմ, 21 ձեռնպահ ձայներով,
  10. Կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ,
  11. Կառավարության ներկայացրած «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն ընդունվել է 75 կողմ, 21 ձեռնպահ ձայներով,
  12. «Իմ քայլի» պատգամավորների ներկայացրած Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցն ընդունվել է 78 կողմ, 16 ձեռնպահ ձայներով,
  13. Արթուր Դավթյանի ներկայացրած «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է 77 կողմ, 13 դեմ, 6 ձեռնպահ ձայներով,
  14. «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ընդունվել է 86 կողմ, 2 դեմ, 15 ձեռնպահ ձայներով,
  15. «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 50-րդ հոդվածի «ա» կետում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ընդունվել է 83 կողմ, 18 ձեռնպահ ձայներով,
  16. «Մաքսային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 75 կողմ, 12 դեմ, 10 ձեռնպահ ձայներով,
  17. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցն ընդունվել է 75 կողմ, 7 դեմ, 14 ձեռնպահ ձայներով,
  18. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունվել է 73 կողմ, 17 դեմ, 3 ձեռնպահ ձայներով,
  19. «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունվել է 83 կողմ, 2 դեմ, 18 ձեռնպահ ձայներով,
  20. Կառավարության ներկայացրած «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցն ընդունվել է 77 կողմ, 4 դեմ, 15 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ,
  21. «Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ընդունվել է 100 կողմ, 1 դեմ, 7 ձեռնպահ ձայներով,
  22. «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունվել է 73 կողմ, 5 դեմ, 13 ձեռնպահ ձայներով:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP