Պետք է նախաձեռնող լինել. վարչապետի խորհուրդը քաջարանցիներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

Պետք է նախաձեռնող լինել. վարչապետի խորհուրդը քաջարանցիներին

20:49 05.07.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Քաջարան այցի ժամանակ, տեղի բնակիչները նրան դիմեցին իրենց հուզող խնդիրներով: Մի կին ցույց տվեց հիվանդանոցի շենքը, ասաց, որ այնտեղ սողանք է, հողը թափվում է, այդ հողի տակ հիվանդանոց չի կարելի պահել: Նրան նաև հուզում էր գիտության արժեզրկումը:

«Սնկերի նման աճել են համալսարանները, ինստիտուտները: Ես գիտեմ մարդիկ, որ երկու տառասխալով դիպլոմ ունեն, չի կարելի արժեզրկել գիտությունը»,- ասաց նա:

Փաշինյանն ասաց, որ Գորիսում ևս իրեն նման խնդրով էին դիմել: Նա տեղեկացրեց, որ այսօր Հայաստանում ՏՏ ոլորտում 4 000 թափուր աշխատատեղ կա, և այդ թափուր աշխատատեղերի թիվն անընդհատ աճելու է: Վարչապետը նշեց, որ բուհական համակարգը պետք է ճիշտ ուղղորդել, շատ ուսանողներ պատրաստել այդ շուկայի համար: Կառավարության ղեկավարը շեշտեց՝ եկել է՝ հենց տեղում խնդիրներին ծանոթանալու:

«Քաջարանում արդյունաբերական խոշոր կենտրոն կա, և դա լավ է: Գործազրկության ցածր մակարդակ ենթադրվում է, որ պիտի լինի այստեղ, բայց նաև ինձ հետաքրքիր է, թե Քաջարանի միջին իրավիճակը որքանով է տարբերվում Հայաստանի մյուս քաղաքների միջին իրավիճակից. փոքր քաղաք է, արդյունաբերական պոտենցիալ կա, կարծում եմ՝ պիտի որակապես տարբերվի, ճանապարհների վիճակն այդքան էլ լավ չէ:

Հիմա նայում եմ՝ ոնց որ թե քաղաքի տանիքներն ընդհանուր առմամբ նորմալ վիճակում են, բայց, համենայն դեպս, այն ճանապարհները, որոնցով եկանք, սպասված մակարդակի չեն»,- ասաց նա:

Վարչապետն ասաց նաև, որ ֆիքսել են սողանքների հարցը:

Քաջարանցիներից մեկը նշեց, որ իբրև մանկավարժ՝ կարևորում է սեպտեմբերին ընդունել առողջ և լավ հանգստացած աշակերտների, ու թեպետ քաղաքապետը երեխաների հանգիստն ինչ-որ կերպ կազմակերպում է, բայց ուզում է հիշեցնել՝ ունեցել են ճամբարներ, որոնք ժամանակին հյուրընկալել են հազարավոր երեխաների, այդ ճամբարները նաև ամառային աշխատատեղ էին որոշ մարդկանց համար: Նա դիմեց վարչապետին.

«Միջամտեք, օգնեք, որ քաղաքապետը լինի, թե մարզպետը լինի, իրենց շնորհիվ վերականգնվեն դրանք»:

Փաշինյանն արձագանքեց.

«Ամառային հանգիստ ասելով՝ հասկանում ենք, որ պետք է ամառային ճամբար լինի: Իհարկե, կնայենք՝ ինչ հնարավորություններ կան, բայց հանգստի տարբեր ձևեր կան՝ բնագիտական արշավներ կազմակերպել երեխաների համար, բակային ճամբարներ: Բաներ կան, որ միշտ սպասում ենք, այսինքն՝ այդ 500 մլն ծախսը կլինի՝ երեխաները կհանգստանան, չի լինի, կսպասենք՝ կառավարությունը դա կգտնի, նոր հանգիստը կկազմակերպենք»:

Վարչապետը նշեց՝ պետք է նախաձեռնող լինել, քանի որ հնարավոր է նաև ֆինանսական փոքր միջոցներով հիշարժան արձակուրդ կազմակերպել երեխաների համար: Նա, սակայն, կրկնեց՝ ասվածն ընդունել է ի գիտություն:

Փաշինյանը շեշտեց՝ բոլորովին վերջերս մարդկանց գիտակցության մեջ կտրուկ փոփոխություն կատարվեց: Եթե մինչ այդ ասում էին`«դե ինձնից ի՞նչ ա կախված», «ինձ ո՞վ ա հաշվի առնում», փոփոխությունը տեղի ունեցավ, երբ յուրաքանչյուր քաղաքացի հասկացավ՝ հենց իր ասելիքն է կարևոր, հենց իր ձայնն է վճռական, տեղի ունեցավ մի բան, որ մեծ մասը համարում էր անհնար: Նա կոչ արեց հավատալ իրենց ուժերին, լինել նախաձեռնող:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթ. ԿԳՄՍՆ

16:28 16.06.2025

«Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025» մրցույթ. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր- 2025» մրցույթը, որն ուղղված է ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող հաստատությունների ասպիրանտների և հայցորդների մասնագիտական որակավորման բարձրացմանը: Մրցույթին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել 1990թ․ հունվարի 1-ից հետո ծնված առկա ուսուցմամբ ասպիրանտը, հեռակա ուսուցմամբ երկրորդ, երրորդ կամ չորրորդ կուրսի […] ...

Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններ

16:20 16.06.2025

Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել հյուպատոսական խորհրդակցություններ

Հունիսի 11-ին թուրքմենական կողմի նախաձեռնությամբ Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունների հերթական հյուպատոսական խորհրդակցությունները: Հայկական կողմը խորհրդակցություններին մասնակցում էր ՀՀ ԱԳ նախարարության հյուպատոսական վարչության պետ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, իսկ թուրքմենական կողմը՝ Թուրքմենստանի հյուպատոսական դեպարտամենտի պետ Դովլեթմուրատ Մուրատովի գլխավորությամբ: Խորհրդակցությունների օրակարգում ընդգրկված էին 1963թ. ապրիլի 24-ի «Հյուպատոսական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայի կատարման, […] ...

Մահվան ելքով վրաերթ Երևան-Երասխ ավտոճանապարհին

16:14 16.06.2025

Մահվան ելքով վրաերթ Երևան-Երասխ ավտոճանապարհին

Հունիսի 13-ին՝ ժամը 09:15-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 40-ամյա Մարգարիտ Հ․-ին, որը տեղում մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...

Ավշար բնակավայրում հողամասի և նախկին կոլտնտեսության շենքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ

16:08 16.06.2025

Ավշար բնակավայրում հողամասի և նախկին կոլտնտեսության շենքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ

Արարատի մարզի Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 0,966 հա մակերեսով հողամասի և 416,6 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության շենքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 21 միլիոն 622 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Գլխավոր դատախազը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

16:00 16.06.2025

Գլխավոր դատախազը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և բարձր գնահատել Դեսպանության աջակցությամբ իրականացված վերապատրաստման դասընթացների արդյունավետությունը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ, 2024 թվականի նոյեմբերի 16-ին մեկնարկել էր Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր […] ...

Փրկարար ծառայությունը ներկայացրել է ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

15:50 16.06.2025

Փրկարար ծառայությունը ներկայացրել է ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն

Հունիսի 14-15-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել են ահազանգեր՝ Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ: Փրկարար ծառայության ստորաբաժանումները՝ համագործակցելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, իրականացրել են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ՝ տարածքների սահմանազատում, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժում, անձրևատար խողովակների ամրացում, տապալված ծառերի մասնատում և հեռացում: Ուժեղ քամու հետևանքով հունիսի 14-ից […] ...

BACK_TO_TOP