Գյումրիի տնակային թաղամասերից մեկի բնակիչները բողոքում են խմելու ջրի որակից․ ծորակներից հոսող ջուրը կասկածելի բաղադրության է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Գյումրիի տնակային թաղամասերից մեկի բնակիչները բողոքում են խմելու ջրի որակից․ ծորակներից հոսող ջուրը կասկածելի բաղադրության է

18:15 20.04.2021

Գյումրիի նախկին «Վան» առողջարանի տարածքով է անցնում Ղորղոբա գետակը, որտեղ թափվում են քաղաքի որոշ թաղամասերի կոյուղաջրերը։ Գետակի անմիջապես հարևանությամբ, ընդամենը մի քանի քայլ հեռու, կողք կողքի 4 բնակելի տնակ է: Երբ գետակի ջրերը խցանումներից գնալու տեղ չունեն, հավաքվելով թաղամասում, ամբողջությամբ ճահիճ են գոյացրել, որտեղ գարշահոտություն է և նույն հոտը նաև տնակներում է, սանհանգույցներում:

 

Հոտը բնակիչների համար գուցե սովորական է դարձել, բայց անսովորն այն է, որ ծորակների խմելու ջրից տհաճ հոտ ու համ է գալիս  արդեն մեկ շաբաթ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել են տնակային ավանի բնակիչները։ Տիկին Ժենյան օրական մի քանի անգամ թեյնիկով ջուր է եռացնում, կասկածելի հոտը վերանալուց հետո նոր օգտագործում են:

«Մեկ շաբաթ է՝ ջուրը եռացնում եմ, լցնում եմ բանկաները, թերմոսի մեջ։ Ջրից ահավոր հոտ է գալիս, ինչղ որ ճահիճի ջուրը խմես, առաջվանը չէ»,- ասում է նա։

Տիկին Ժենյան տնակային թաղամասի միակ բնակիչը չէ, որի տան ծորակից մաքուր ջուր չի հոսում: Կասկածելի հոտով ու բաղադրությամբ ջրի պատճառով անչափահաս բնակիչների մոտ առողջական խնդիրներ են առաջ եկել՝ փորլուծություն, սրտթափոց և բարձր ջերմություն։ Այսպիսի ախտանշաններով փոքրիկները հոսպիտալացվել են:

«10 օր առաջ թոռնիկիս հիվանդանոց տարանք, բուժվանք եկանք, մեկ օր առաջ նորից վատացավ, ջերմությունը բարձրացավ, ես համոզված եմ՝ ջրից է, ջուրը որ լցնում ես բաժակի մեջ, սպիտակ փառ է հավաքվում, տակը սև նստվածք է լինում, իսկ հոտը՝ ահավոր տհաճ, խմել հնարավոր չէ»,- ասում է տնակային ավանի բնակչուհին։

Երկու ընտանիքներից նույն գանգատներով հիվանդանոց տեղափոխված փոքրիկների մոտ, բժիշկներն ասել են, որ սննդային թունավորում է։ Ծնողներն այս ախտորոշման հետ համաձայն չեն, քանի որ, ինչպես իրենք են պնդում, սննդային կարգում ոչինչ չի փոխվել և նրանց կասկածը միայն ջուրն է։ ՀՎԿԱԿ մարզային կենտրոնի և «Վեոլիա Ջուր» ընկերության լաբորատորիայի մասնագետները եկան տարածք։ Ինչպես և խոստացել էին տնակային թաղամասի բնակիչներին՝ տեղում ջրից նմուշառում կատարեցին։

Արդյո՞ք ջրում կասկածելի բաղադրության մանրէներ կան, և ինչքանո՞վ է ջուրը վտանգավոր խմելու համար։ Այս հարցերի պատասխանները բնակիչները կստանան երկու օրից: Մինչ ջրի բաղադրության ու որակի մասին պատասխաններ ստանալը, մասնագետները բնակիչներին չարգելեցին ջրի ծորակից եկող ջուրն օգտագործել, բայց ամեն դեպքում, ապահովության համար խորհուրդ տվեցին եռացնել։

Իսկ բնակիչներն այս  երկու օրերի համար նախընտրեցին ավելի ապահով տարբերակը։ Դույլերով ջուր են բերում հարևան, բայց արդեն քանդված տնակի տարածքից, որի ջրագիծը ուրիշ թաղամասից է գալիս։ Համոզված են, որ այն մաքուր է, թեև տնակն ապամոնտաժելուց հետո ջրագծերը մնացել են բաց։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

BACK_TO_TOP