Մտել են «Շանգրի Լա», բոլորին պառկեցրել. Ծառուկյանը զանգել է Օսիպյանին. «Հրապարակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Մտել են «Շանգրի Լա», բոլորին պառկեցրել. Ծառուկյանը զանգել է Օսիպյանին. «Հրապարակ»

09:10 06.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Ծառուկյանի թիկնապահ Էդոյի՝ Էդուարդ Բաբայանի գործով, որի ձերբակալության 72 ժամը լրացավ հուլիսի 5-ի գիշերը՝ ժամը 4-ին, քննիչը մոտ 10 ժամ առաջ կալանքի միջնորդությունը տարել էր դատարան։ Նիստը նշանակված էր ժամը 21։00-ին։ Դատելով այն բանից, որ փաստաբանի միջնորդությունը՝ ձերբակալությունը վերացնելու մասին, մերժվել էր, կալանքի որոշում կկայացվի։

«Բայց իրադրությունն աբսուրդային է․ չկան ապացույցներ, չկան բավարար հիմքեր, ընդամենը մեկ անձի մեկ ցուցմունքի վրա ուզում են կալանավորել Բաբայանին։ Սակայն ցուցմունք տվողը հետ է վերցրել իր բողոքը, չկան վկաներ, առերեսում չի կատարվել, ոչինչ չի հաստատում բռնության վարկածը»,- ասաց փաստաբանը։

Դեպքից հետո իրավապահները ժամանել են «Շանգրի Լա», բոլորին պառկեցրել գետնին, որոնել են Էդոյին, սակայն նա այնտեղ չի եղել։ Իմանալով այդ մասին՝ Գագիկ Ծառուկյանը զանգահարել է ոստիկանապետին, ասել, որ վաղն առավոտյան Էդոն կլինի «բաժնում»։ Օսիպյանը չի համաձայնել՝ «այսօր և՝ հիմա»։ Բաբայանը ներկայացել է։ Քանի որ նա Ծառուկյանի վաղեմի ընկերն է ու մերձավորը, իշխանությունը որոշել է Ծառուկյանին «զինաթափելու» գործն սկսել Էդոյից՝ օգտագործելով չեմպիոնի հոր ծեծի առիթը։ Դա է պատճառը, որ առերեսում չի կատարվել Բաբայանի ու տուժողի միջև։ Իսկ դեպքի վայրից առգրավված տեսաժապավենի չպահպանված լինելու մասով ուզում են լրացուցիչ մեղադրանք հարուցել՝ ապացույցները միտումնավոր ոչնչացնելու հոդվածով։

Կալանքի սանկցիան էլ հիմնավորում են նրանով, որ տուժողի վրա կողմնակի ճնշում է եղել, և դրա ապացույցը հեռախոսային վերծանումներն են, որոնց մեջ առկա է Բաբայանի պաշտպանի խոսակցությունը տուժողի հետ։ Թեև օրենքը չի արգելում փաստաբանին բացատրություն վերցնել տուժողից, որին փաստաբանները միջնորդել են դատարան բերել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP