Կապսի անտառային տարածքն ավելանալու է շուրջ 7 հեկտարով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Կապսի անտառային տարածքն ավելանալու է շուրջ 7 հեկտարով

18:45 26.04.2021

Կապս գյուղին հարակից անտառային տարածքը Շիրակի  մարզի այն քիչ հատվածներից է, որն անտառածածկ է: Բնական աճի հաշվին այստեղ սոճիների, վայրի խնձորենիների ու հացենիների անտառ է ձևավորվել: «10 մլն ծառ» նախաձեռնության հերթական փուլով Կապսում անտառային տարածքն ավելանալու է շուրջ 7 հեկտարով: Տնկում են այն ծառատեսակները, որոնց դիմացկությունը տարածքի բնակլիմայական պայմաններում փորձված է: Նորից սոճիներ, եղևնիներ, վայրի խնձորենիներ տնկվեցին:

 

Շրջակա միջավայրի պահպանությունն այսօր և համաշխարհային խնդիր է: Հայաստանում ու մասնավորապես Շիրակի մարզում ծառատունկը բնապահպանական լուրջ խնդիր է լուծում: Շիրակում անտառները քիչ են, խոնավությունը՝ նույնպես, ինչի հետևանքով հողաշերտն է տուժում․․․ Մարզի առանձին տեղամասերում հողային էրոզիաներ են առաջացել:

«Շրջակա միջավայրի պահպանությունը մարդկության առջև ծառացած ամենակարևոր խնդիրներից մեկն է, և հայաստանյան իրականությունում բնապահպանական խնդիրները, առավել քան այս պահին, սրացված են: Իսկ Շիրակի մարզում՝ առավել ևս: Սակավաջրության պայմաններում, լանդշաֆտի, սարերի ու բլուրների առկայության պարագայում և ծառերի սակավությունը նպաստում են հողերի էրոզիային: Փաստորեն ծառատունկը որոշակի իմաստով միտված է բարելավելու էկոլոգիական խնդիրները»,- Shantnews-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը:

Տնկված ամեն մի ծառ ներդրում է ուղղված բնապահպանական խնդիրների լուծմանը: 10 հազար տնկի տրամադրվել է մարզի համայնքներին ու նրանց ենթակայության կառույցներին: Իսկ Կապսի անտառում 21 հազար ծառ տնկեցին մարզպետարանի ու մարզի իրավապահ համակարգի աշխատակիցները:

Գյումրիում ծառատունկի համար ընտրված էին ծայրամասային հատվածները՝ Մուշ 2-2 թաղամասի հրապարակը, Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքը և Կուրսկի այգին: Ծառատունկին մասնակցել են համայնքային կառույցների, նաև Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի աշխատակիցները:

Որոշ ժամանակ անց պարզ կդառնա, թե տնկիների ինչքան մասն է կպչողականություն ապահովել: Ընդհանուր առմամբ՝ միայն երեկ Հանրապետությունում 360 հազար ծառ է տնկվել: Իսկ նախատեսված 10 մլն ծառը տնկվելու է մինչև տարեվերջ:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

14:40 04.08.2025

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

14:32 04.08.2025

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

14:20 04.08.2025

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

Հուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

14:12 04.08.2025

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...

Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ

13:53 04.08.2025

Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

13:45 04.08.2025

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...

BACK_TO_TOP