13:16 06.07.2018
Ադրբեջանը ակտիվացել է նաև Նախիջևանի ուղղությամբ: Ի՞նչ է դա նշանակում, և արդյո՞ք դրա հետևում կանգնած է Թուրքիան: «Հեռանկարի» տաղավարում հյուրընկալված քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ չի կարող պատասխանել այս հարցին` մանրամասների մեջ խորանալով:
«Ես չեմ կարծում, որ Նախիջևանի շրջանում տեղի ունեցող գործողությունները լուրջ են: Այնտեղ վերադասավորություններ են իրականացնում, հարցն այն է, որ այդ սահմանը շատ հատուկ է եղել՝ ի տարբերություն հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծերի: Նախիջևանում սահմանը տարբերվում է, քանի որ այնտեղ, այսպես ասած, կետային է սահմանը, և ուժերը այդ սկզբունքով են դասավորված: Եվ ոչինչ այնտեղ հստակ չէ, քանի որ այլ է իրավիճակը այդ հատվածում: Այսինքն՝ վտանգը քիչ է»,- ասաց քաղաքագետը:
Նա նշեց, որ փետրվարից սկսած՝ այդ հատվածում թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը կետային դիրքերի տեղաշարժեր են իրականացրել, նոր հենակետեր են հայտնվել, և որոշակի փոփոխություններ են իրականացվել:
«Իրականում այդտեղ Ադրբեջանի կողմից լուրջ գործողություններ իրականացնելն իմաստ կունենա միայն մի դեպքում, երբ մեծամասշտաբ պատերազմի վերաճելու հավանականությունը մեծ լինի: Այդ հատվածից կարգելափակվի դեպի Արցախ տանող ճանապարհը, իսկ մենք գիտենք, որ դեպի Արցախ տանող շատ քիչ ճանապարհներ կան: Բայց ներկայում ադրբեջանցիները այդ ճանապարհը փակելու լուրջ հնարավորություններ չունեն»,- ասել է քաղաքագետը:
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...