14:22 06.07.2018
Օրերս ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց հրետանու զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Զորավարժության նպատակը մարտականին առավելագույնս մոտեցված պայմաններում հրետանավորների գործնական և մասնագիտական ունակությունները կատարելագործելն էր՝ մարտական պատրաստականության և ներդաշնակման աստիճանը, անհրաժեշտության դեպքում նաև իրական ռազմի դաշտում առաջադրված խնդիրը գերազանց կատարելու համար:
Ներգրավված անձնակազմը առավել մեծ պատասխանատվությամբ էր մոտենում յուրաքանչյուր խնդրի կատարմանը, քանի որ զորավարժությունն անցկացվում էր գլխավոր ռազմական տեսչության հանձնաժողովի ստուգումների շրջանակներում: Զորամասի անձնակազմը հանձնաժողովին արդեն ներկայացրել էր տեսական գիտելիքների տիրապետման աստիճանը: Այժմ գործնական կարողությունների ցուցադրման ժամանակն էր: Բոլոր գործողությունների համադրմամբ էլ որոշվելու է զորամասի ընդհանուր գնահատականը:
Մարտական տագնապի ազդանշան ստանալուց հետո անձնակազմը կատարել է ռազմերթ մեծ հեռավորության վրա և կենտրոնացել նախատեսված շրջանում: Հրամանատարական կազմն իրականացրել է տեղազննում, մարտի, կրակային խոցման պլանավորում: Հընթացս յուրաքանչյուր գործողություն ստուգել և գնահատել են հանձնաժողովի անդամները:
Զորավարժարանում սահմանված կարգի համապատասխան բացազատվել են ուսումնական կետեր: Պայմանական մարտական գործողություններն սկսելուց առաջ ըստ ուսումնական կետերի զեկույցներ են ներկայացվել մարտի նախապատրաստման և վարման համար անհրաժեշտ միջոցների ու հնարքների մասին: Քննարկվել են սպառազինության, զինամթերքի, հրաձգության նախապատրաստման և այլ բազմաթիվ խնդիրներ:
Սցենարի համաձայն՝ հակառակորդը գրոհել է մեր դիրքերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքում կատարել և ապահովել հիմնական ուժերի հետագա առաջխաղացումը: Հրետանավորներն իրենց կրակային դիրքերում են: Անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Հրամանատարական կետում զորավարժության ղեկավար կազմը ներկայացնում է ստեղծված իրավիճակը, մարտավարական կողմնորոշիչները, սպասվող զարգացումները և որոշման կայացման վերաբերյալ իրենց մոտեցումը: Առաջադրվում են կրակային խնդիրները, որոշվում նշանակետերը: Սկսվում է զորավարժության մարտական հրաձգության փուլը:
Հրամանատարական կետում թիրախները որոշելուց հետո դրանք փոխանցվում են կրակային դիրք: Մարտկոցների համապատասխան սպաներն ու հաշվարկողները լրացուցիչ հաշվարկներ են կատարում և տվյալները արագ փոխանցում մարտական հաշվարկներին:
Հրետանային դիվիզիոնը հուժկու կրակով կասեցնում է ձեռնարկված գրոհը, կանխում է հակառակորդի ներթափանցումը մեր պաշտպանության խորքը: Հարվածներ են հասցվում ինչպես առաջնագծում մարտական գործողություններ վարող, այնպես էլ թիկունքում տեղաշարժեր կատարող հակառակորդի ուժերին: Վարժադաշտում կատարվում են բազմաթիվ պլանային և արտապլանային առաջադրանքներ:
Դրվագներից մեկում հակառակորդին հաջողվում է հայտնաբերել մեր կրակային դիրքերից մի քանիսը: Անմիջապես նոր կրակային դիրք զբաղեցնելու որոշում է կայացվում: ԲՄ-21 «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայանքների մարտկոցը արգելափակող կրակ է վարում՝ թույլ չտալով հակառակորդին կենտրոնացնել ուժերը, նպատակային կրակ վարել, միաժամանակ ապահովելով Դ-20 թնդանոթների մարտկոցի անվտանգ տեղաշարժը:
Թիրախները խոցվում են ժամանակին և դիպուկ: Արձակված արկերն ու հրթիռները մեկը մյուսի հետևից ոչնչացնում են հակառակորդի կենդանի ուժն ու ռազմական տեխնիկան:
Ուսումնական խնդիրները կատարված են: Զորավարժության վերջնական արդյունքները կամփոփվեն մի քանի օրից: Նախնական արդյունքներով՝ հրետանային ստորաբաժանումը մարտունակ է, հրետանային հաշվարկները պատրաստ են առաջադրված խնդիրները կատարելու: Իսկ զորավարժությունը կնպաստի ստորաբաժանումների մարտական կիրառման արդյունավետության բարձրացմանը: Պատասխանատուները նաև փաստեցին, որ մարտական հրաձգությամբ ստուգատեսի միջոցով զինվորները անգնահատելի փորձ են ձեռք բերում, կատարելագործվում է նրանց մարտական պատրաստվածության և բարոյահոգեբանական վիճակը:
16:08 16.06.2025
Ավշար բնակավայրում հողամասի և նախկին կոլտնտեսության շենքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. վարչապետԱրարատի մարզի Արարատ համայնքի Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող՝ 0,966 հա մակերեսով հողամասի և 416,6 քմ մակերեսով նախկին կոլտնտեսության շենքի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Հողամասի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 21 միլիոն 622 հազար դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
16:00 16.06.2025
Գլխավոր դատախազը Նիդերլանդների դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարներըԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և բարձր գնահատել Դեսպանության աջակցությամբ իրականացված վերապատրաստման դասընթացների արդյունավետությունը: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ, 2024 թվականի նոյեմբերի 16-ին մեկնարկել էր Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր […] ...
15:50 16.06.2025
Փրկարար ծառայությունը ներկայացրել է ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունՀունիսի 14-15-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել են ահազանգեր՝ Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ: Փրկարար ծառայության ստորաբաժանումները՝ համագործակցելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, իրականացրել են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ՝ տարածքների սահմանազատում, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժում, անձրևատար խողովակների ամրացում, տապալված ծառերի մասնատում և հեռացում: Ուժեղ քամու հետևանքով հունիսի 14-ից […] ...
15:40 16.06.2025
Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ԱԳՆ-ների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստըՀունիսի 11-ին Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության նախագահությամբ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների իրավաբանական ծառայությունների ղեկավարների խորհրդակցական կոմիտեի 38-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պատվիրակությունները և ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչները: Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ ԱԳ նախարարության միջազգային պայմանագրերի […] ...
15:30 16.06.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...
15:21 16.06.2025
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...