Պարարվեստի վարպետ Աղասի Շաբոյանի 100-ամյակին նվիրված փառատոն է անցկացվել Գյումրիում  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

Պարարվեստի վարպետ Աղասի Շաբոյանի 100-ամյակին նվիրված փառատոն է անցկացվել Գյումրիում 

20:35 30.04.2021

Պարուսույց, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Աղասի Շաբոյանի 100-ամյակին նվիրված պարի փառատոն է անցկացվել Գյումրիի Մարզամշակութային համալիրում։ Մեծ վարպետին նվիրված միջոցառմանը, պարային խմբերի ելույթներից առաջ, բեմում եղել են վարպետի տարբեր տարիների սաները, որոնք հիմա իրենց պարային դպրոցներն ու խմբերն ունեն։

Գյումրվա երգ ու պարով միջոցառումը բացեցին վետերանների պարային միության անդամները։Նրանք պարգևատրվեցին նաև Աղասի Շաբոյանի անվան հուշամեդալններով։ Վարպետի սաները կիսվել են իրենց հիշողություններով, խոսել են պարարվեստում կայանալու գործում վարպետի ունեցած ավանդի մասին։

Այսօր ինչպես Գյումրիի, այնպես էլ Երևանի ու Ջավախքի պարային շատ խմբեր հիմնվել են Աղասի Շաբոյանի սաների նախաձեռնությամբ։ Գյումրեցի պարուսույցը 1941 թվականից եղել է Լենինականի ֆիլհարմոնիայի մենակատարը և բալետմայստերը, երկաթուղայինների Սևյանի անվան մշակույթի պալատի տնօրենը։

Նրան էլ ավելի մեծ հռչակ բերեց պարի իր խմբով նկարահանված «Շիրակի մեղեդիները» ֆիլմը։ Նա առաջին մշակույթի գործիչն է եղել, որ ֆիլմում ներկայացրել է Գյումրվա ավանդական հարսանիքը։

«Շաբոյանը ոչ միայն պարուսույց էր, այլև էպոպիա էր։ Չեմ կարծում, որ մեկը հավակնություն կունենա նրա կողքին կանգնելու, նա այն մարդն էր, ով ստեղծեց պարարվեստը։ Ես բախտ եմ ունեցել ճանաչել Աղասի Շաբոյանին, նա իմ հոր մտերիմ բարեկամն էր, ու ես պատիվ եմ ունեցել ծանոթանալու նրա պարարվեստին ու հիմա իմ սաների հետ աշխատանքներում  պահում եմ շաբոյանական արվեստի շունչը»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Կարապետյանը։

« Շիրակի մեղեդիներ» ֆիլմն ինքն էր անում, նա առաջին մարդն էր, որ Գյումրվա հարսանիքն աշխարհին ցույց տվեց։ Մեր բոլոր հյուրախաղերն անցել են լեփ-լեցուն դահլիճներով, ու մեզ կանգնած են ծափահարել։ Հյուրախաղերից մեկում, երբ հաղորդավարը հայտնեց Աղասի Շաբոյանի անվան պարային խումբն է բեմում, բոլորը կանգնեցին ու զարմացած էինք, թե ինչ է կատարվում։ Շաբոյանը՝ մեծն վարպետը, վարպետի կոչումը ստացել է իր ժողովրդից, լեննականցուց, գյումրեցուց։ Նրա շնորհիվ է, որ այսօր իր սաները կայացած են և ունեն իրենց պարային խմբերը»,- շեշտում է Աղասի Շաբոյանի սան՝ Համլետ Հակոբյանը։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

BACK_TO_TOP