17:15 01.05.2021
Գյումրիի Կարմիր խաչի, այսուհետ՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի իմունիզացիայի կաբինետում սպասողները COVID-ի դեմ պատվաստվելու ցանկություն հայտնած քաղաքացիներն են: Ամեն օր պոլիկլինիկայում նախապես գրանցում են մինչև 10 քաղաքացու։Մեկ սրվակը 10 պացիենտի համար է բացվում և այն պետք է ներարկել 6 ժամում:
86-ամյա պապիկը առողջական խնդիրներ ունի, այսինքն՝ ռիսկային խմբում գտնվող բուժառու է։ Ըստ նրա, ուժեղ իմունիտետն է օգնել , որ աղջկանից չի վարակվել կորոնավիրուսով, այժմ պատվաստվում է, որ ավելի ապահով լինի:
1500 դոզա AstraZeneca և 342 դոզա Sputnik V..․Սա արդեն ընդհանուր մարզին հատկացված չափաքանակն, բայց կեսն էլ դեռ չեն սպառել:
Պատվաստվել չեն պարտադրում, բայց արդեն երկու շաբաթ է առաջնային բուժօղակի բժիշկների աշխատանքային պարտականություններին ևս մեկն է ավելացել: Յուրաքանչյուր ընտանեկան բժիշկ անհատապես խոսում է քաղաքացիների հետ, բացատրում պատվաստանյութի ու պատվաստվելու կարևորությունը։
Մարզում 192 պատվատվածների մոտ առողջական լուրջ գանգատներ չեն արձանագրել։ Ներարկումից հետո 30 րոպե պացիենտները մնում են հսկողության տակ պոլիկլինիկայում։Օրգանիզմում հակամարմիններ ձևավորվելու ընթացքում հնարավոր է և՛ ջերմեն, և՛ գլախացավ ունենան և ներկարկած հատվածում այտուց լինի: Սրանք բնական ազդակներ են գրեթե բոլոր պատվաստանյութերի դեպքում։
«Մինչև հիմա պատվաստված քաղաքացիներից լուրջ գանգատներ չենք ունեցել։ Մեր քաղաքացիներին բացատրում ենք, որ պատվաստանյութը վտանգավոր չէ, կենդանի վակցինա չէ, ինքը բջիջի կորիզ մտնել չի կարող և մարդու մոտ հիվանդություն առաջացնել չի կարող»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշում է պոլիկլինիկայի իմունականխարգելման կաբինետի պատասխանատու Անահիտ Սանդրոսյանը։
«Մենք մարզում ստացել ենք 1500 դոզա AztraZeneca և 342 դոզա Sputnik V։ Կատարել ենք 92 Sputnik V-ով և 100 AztraZeneca-ով պատվաստումներ։ Ես կարծում եմ, որ եթե քաղաքացիներին ճիշտ բացատրվի պատվաստանյութի էությունը, ապա մենք ավելի շատ կունենանք պատվաստվող ցանկացողներ ու ապահով կլինի»,- նշում է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը։
Պոլիկլինիկաներում կորոնավիրուսի դեմ պատվաստումների նոր կարգով կաշխատեն: AztraZeneca-ով պատվաստվողների տարիքային շեմը 55-ից իջեցվել է, այսինքն՝ 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները, անկախ նրանից՝ ռիսկի խմբում են, թե ոչ, ցանկության դեպքում կարող են պատվաստվել այս պատվաստանյութով: Sputnik V-ի դեպքում նույն կարգն է գործում։ Պատվաստումների նոր կարգի անցումով՝ պոլիկլինիկաների աշխատանքային գրաֆիկում ևս փոփոխություն է կատարվել ,առաջնային բուժօղակները կաշխատեն 7-օրյա գրաֆիկով։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...