18:15 03.05.2021
Ջրահեռացման համակարգի բացակայությունը Շիրակի մարզի շատ գյուղերում հեղեղումների վտանգ է ստեղծում: Գյուղերի մեծ մասը ջրահեռացման համակարգ չունի, մյուս մասում էլ խողովակներն ապամոնտաժվել են: Օրինակը Ամասիա խոշորացված համայնքի Ողջի գյուղում է: 4 գյուղերի հեղեղներից ապահովագրած սելավատարը տարիներ առաջ օտարվել է, իսկ հետո խողովակաշարն ապամոնտաժվել է: Հիմա ջուրը գնալու տեղ չունի և հեղեղների, սողանքի վտանգ է ստեղծում Ողջի, Հայկավան, Ոսկեհասկ և Ախուրիկ գյուղերի համար:
Սելավաջրերը Ողջիից հասնում են մինչև Հայկավան, Ոսկեհասկ ու Ախուրիկ գյուղեր: Հեղեղումն այստեղ այս տարվա մարտի 24-ին է եղել: Սելավաջրերը հողամասում ու հարակից տարածքում դեռ մնում են:
«Չգիտեմ, թե ինչ ձևով այդ սելավատարը հայտնվեց ինչ-որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հաշվեկշռում և թե ինչպես ապամոնտաժման որոշում կայացվեց: Բավական շատ խողովակներ ապամոնտաժվեցին: Իսկ ինչ խողովակներ որ մնացել են, ամբողջությամբ հողով խցանված են: Մեր համայնքի տարածքը հյուսիսից հարավ 4 կմ է: Ամբողջ երկայնքով կարող է ջուրը վնասներ հասցնել բնակչությանը, լցվել տներն ու տնամերձերը: Դիմել ենք մարզպետարան, որ հնարավորության դեպքում մասնագիտական հանձնաժողով ուղարկվի, գնահատեն, թե ինչ ծավալի աշխատանքներ պետք է կատարվեն»,- Shantnews-ին ասել է Հայկավանի գյուղապետ Սամվել Մխոյանը:
Ապամոնտաժվել է ջրահեռացման խողովակաշարի միայն մի հատվածը, մյուսը մնացել է Ողջի գյուղի ճանապարհի տակ: Մնացած խողովակաշարն ամբողջությամբ խցանվել է: Ապամոնտաժողները ջրի ճանապարհը փակել են, որ հետո մնացած մասը ևս ապամոնտաժեն: Գյուղացիները խողովակաշարի մնացած մասը քանդել-տանել թույլ չեն տվել:
Անցած տարի 4 գյուղերի ղեկավարները մարզպետարան էին դիմել, պահանջել էին գտնել ապամոնտաժման իրավունք ունեցող ընկերությանը ու պարտավորեցնել սելավատարը կա՛մ նախկին տեսքի բերել, կա՛մ աշխատանքներ տանել ջրի ճամփան բացելու համար:
«Պետք է գային հետլիցք կատարեին, ճանապարհը բացեին, որ ջրերը սելավի ժամանակ հեռանային: Իրենք հակառակն արեցին՝ փակեցին ջրի ճանապարհը, որ մնացած խողովակներն էլ քանդեին ու տանեին: Մենք էլ չթույլատրեցինք ապամոնտաժումը շարունակել: Իրենք էլ ո՛չ եկան, ո՛չ ճանապարհը բացեցին, ո՛չ էլ ջրահեռացում կատարվեց: Կանչեցին, հրավիրեցին տվյալ անձին մարզպետարան: Պարտավորվեց, որ մեկ ամսվա ընթացքում այդ աշխատանքները կկատարի: Մինչ օրս կորած է»,- Shantnews-ին ասել է Ողջի գյուղի վարչական ղեկավար Նորայր Մկրտչյանը:
Սելավատարի վերակառուցման այլընտրանքային տարբերակ գյուղապետերն էլ են առաջարկում: Ըստ նրանց՝ տեխնիկայի կիրառմամբ հնարավոր է ջրի ճամփան բացել, որ սելավները լցվեն Ախուրյան գետը: Այս աշխատանքները գյուղապետարանների միջոցների սահմաններում չեն, բայց պատրաստ են համաֆինանսավորման:
Սելավների վտանգին նաև սողանքի վտանգն է գումարվում: Ողջի գյուղում 2 տուն է սողանքավտանգ հատվածում: Ապամոնտաժված խողովակաշարի տեղում կուտակվող ջուրը գրունտի նստվածքներ է առաջացրել, տներում ճաքեր են:
Հիմա նորից գյուղապետերը դիմել են մարզպետարան գույքագրում ու հաշվարկ կատարելու պահանջով: Սա հասկանալու համար է, թե սելավատարի վերականգնումը ինչ կարժենա և ինչքան տներ ու հողամասեր կհայտնվեն վտանգի տակ:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom, SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:40 04.08.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...
14:32 04.08.2025
Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումըՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...
14:20 04.08.2025
Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնումՀուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...
13:53 04.08.2025
Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...
13:45 04.08.2025
Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...