Միջպետական ճանապարհի՝ Աշոցք-Բավրա հատվածը երթևեկելի վիճակի է բերվում փոսալցումներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Միջպետական ճանապարհի՝ Աշոցք-Բավրա հատվածը երթևեկելի վիճակի է բերվում փոսալցումներով

18:15 04.05.2021

Երևան-Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհի առանձին հատվածներ երթևեկելի վիճակի են բերվում ընթացիկ՝ փոսային նորոգումներով: Խոսքը, մասնավորապես, Աշոցք-Բավրա հատվածի մասին է, որի հիմնանորոգման հերթը դեռ չի հասել: Անցած երկու տարիների ընթացքում հիմնանորոգվել են Թորոսգյուղ-Ցողամարգ և Վարդաղբյուր-Աշոցք հատվածները:

Միջպետական նշանակության ճանապարհի Աշոցք-Բավրա հատվածը նորից փոսալցումներով կարգի բերելու առաջադրանք է ստացել սպասարկող ընկերությունը։

«Փոսային աշխատանքների թույլատրելի ծավալը ամենաշատը 2% է ամբողջ ճանապարհի վրա: Բայց մեզ մոտ նույնիսկ հատվածներ ունենք, որ 20%-ից ավելի է: Ոնց որ հիմնանորոգում լինի, փոսը փոսին է միանում: Ստիպված անում ենք, որ շահագործենք ճանապարհը: Կարելի է ասել՝ ճանապարհի մոտ 70%-ը կտրել եմ, մնացել է 30%-ը, որտեղ էլ մի ամսից եմ փոսալցում կատարելու»,- Shantnews-ին ասել է «Աշոցքի ԱՏՃ» ճանապարհաշինական ընկերության աշխղեկ Վարդան Մովսիսյանը:

Ընթացիկ նորոգումներ, այսինքն՝ փոսալցումներ, ճանապարհին թույլատրվում են, եթե փոսայնությունը չի գերազանցում 2 տոկոսը: Սահմանված այս նորմը Աշոցք-Բավրա հատվածում վաղուց է գերազանցվել, բայց ճանապարհը սպասարկում են: Շինարարն այլընտրանք չունի: Միջպետական նշանակության մայրուղի է՝ բեռնատարների երթևեկությամբ ծանրաբեռնված։

Փոսային նորոգումները ճանապարհը ժամանակավորապես երթևեկելի վիճակի բերելու համար են: Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհին փոսալցումների ծավալը, նախորդ տարվա համեմատ, նվազել է: Նախորդ երկու տարիներին Թորոսգյուղ-Աշոցք հատվածը հիմնանորոգվել է: Ծրագրերից դուրս են մնացել Վարդաղբյուրի և Աշոցք-Բավրա հատվածները: Ընդհանուր առմամբ՝ միջպետական ճանապարհի 12 կմ-ը ենթակա է հիմնանորոգման:

«Մասնավոր նորոգումներով, հիմնանորոգումներով երևի պահպանենք ճանապարհը, մինչև «Հյուսիս-հարավ»-ի հարցը լուծվի: Անցած տարի մոտավորապես  մեր հատվածում հիմնանորոգվեց 7-8 կմ, ևս 8-10 կմ երկու տարի առաջ հիմնանորոգվեց։ Այս տարի հիմնանորոգման ծրագրերում է 5 կմ հատվածը և մնում է Աշոցք-Բավրա հատվածը՝ 12 կմ ճանապարհ»,- ասել է Վարդան Մովսիսյանը:

«Հյուսիս-հարավ»-ի՝ Գյումրի-Բավրա ճանապարհի շինարարությունը դեռ քննարկման փուլում է: Այս տարի նախատեսված է ավարտել Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների կառուցումը:

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom, SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

14:32 04.08.2025

Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

14:20 04.08.2025

Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնում

Հուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

14:12 04.08.2025

2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

14:02 04.08.2025

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

Օգոստոսի 4-ին, ժամը 07։09-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենաներից մեկում հրդեհ է բռնկվել․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել են «Kia» և […] ...

Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ

13:53 04.08.2025

Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

13:45 04.08.2025

Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...

BACK_TO_TOP