18:52 05.05.2021
Գյումրիում մեկնարկել է գերմանական KFW բանկի միջոցներով իրականացվող ջրահեռացման և ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի երրորդ փուլը։ Հիշեցնենք՝ 2010-2015 թվականներին ծրագրի երկու փուլերով Գյումրիի մի շարք թաղամասերում, ինչպես նաև Ազատանում, Ախուրյանում և Մարալիկում ջրամատակարարման ցանցը նորացվեց, կառուցվեցին ու վերանորոգվեցին օրվա կարգավորիչ ջրամբարներ։ 6 տարվա դադարից հետո երրորդ փուլը մեկնարկել է Անի թաղամասից։ Այն համարվում է առաջնահերթ, քանի որ ջրագծերի նորոգումով է պայմանավորված, թե երբ թաղամասում ՎԶԵԲ ծրագրով փողոցաշինությունը կմեկնարկի։
Անի թաղամասը Գյումրիում համարվում է համեմատաբար նոր, 88-ից հետո է կառուցվել։ Ենթակառուցվածքներն էլ, համեմատ քաղաքի հին բնակֆոնդում եղածների, ընդամենը 33 տարվա են: Ջրագծերի վթարներ ոչ հաճախ, բայց լինում են։ Շինարարները գործող ջրագծերը շրջանցել են ու նոր համակարգ անցկացնելու համար խրամուղիներ փորել են նոր տեղում։
Գյումրիի ջրամատակարարման ու ջրահեռացման ցանցի քարտեզագրում, որպես այդպիսին, գոյություն չունի։ Այսինքն՝ պարզ չէ, թե խողովակները որտեղով են անցնում։ Սրանով էր պայմանավորված, որ ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի նախորդ երկու փուլերի դեպքում բազմաթիվ խնդիրներ եղան։ Շինարարը խրամուղի էր փորում, հանդիպում կոյուղատարի կամ էլեկտրական մալուխի։ Ծրագրի ղեկավարն է նշում՝ Անի թաղամասում գործը փոքր-ինչ հեշտ է լինելու։
«Պայմանագրով նախատեսված է այս տարվա ավարտին վերջացնել ցանցի նորացումը Անի թաղամասում: Բավական մեծ ծավալ է: Մոտ 20 հազար մետր՝ 20 կմ ջրագծեր են և տնային միացումներ»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի ղեկավար Գագիկ Կարապետյանը:
Անի թաղամասը շուրջօրյա ջրամատակարարում ունի։ Բայց ջուրը տեղ է հասնում մաշված ջրացանցով և գրեթե բոլոր շենքերում խմելու ջուրը նկուղներ է լցվում։ Ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրով նկուղներում ցանցի փոխարինում նախատեսված չէ։ Շինարարը նոր ջրագիծը հասցնելու է մինչև շենքերի դիտահորերը։ Շիրակի մարզում ծրագրի երրորդ փուլով նախատեսված է շուրջ 14 մլն եվրո արժողության ենթակառուցվածքների նորացում իրականացնել։ Ընդգրկվել են երկաթգծի բանավանը, Շիրակացի ու Կոմիտաս փողոցը, Ձորի թաղը և Անի թաղամասը։
«Ջրամատակարարման և ջրահեռացման ցանցերի նորոգման ծրագրի երրորդ փուլով ունենք նաև օրվա կարգավորիչ ջրամբարների վերանորոգում: Բավական մեծ ծավալի՝ շուրջ 8-10 կմ, ունենք կոյուղու համակարգի վերանորոգում: Տեսակարար կշիռը կոյուղու համակարգի այս փուլում բավականին մեծ է»,- նշել է Գագիկ Կարապետյանը:
Անի թաղամասի փողոցները ընդգրկված են ՎԶԵԲ հիմնանորոգման ծրագրում։ Անցած տարի շինաշխատանքները Անի թաղամաս չհասան, ջրագծերի նորոգման ծրագիրն էր ուշանում։ Հիմա պատվիրատուի՝ քաղաքապետարանի հետ որոշել են՝ որպես առաջնահերթություն Անի թաղամասից են աշխատանքները սկսելու: KFW-ի ծրագրի երրորդ փուլով նաև կոյուղու համակարգի նորացում է նախատեսված, ինչը չի եղել նախորդ երկու փուլերի դեպքում։
Գյումրիի 21 առանձին հատվածներում է կոյուղատար ցանցը վերանորոգվելու։ Ծրագրի երրորդ փուլով նախատեսված է նաև Ոսկեհասկ, Գետք, Ախուրիկ ու Երազգավորս գյուղերում ջրագծերի փոխարինում, իսկ Մայիսյանում օրվա կարգավորիչ ջրամբար է կառուցվելու։ Ընդհանուր, երրորդ փուլը շինարարն ավարտին է հասցնելու 2022 թվականի ապրիլ-մայիս ամիսներին։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:40 04.08.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...
14:32 04.08.2025
Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումըՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...
14:20 04.08.2025
Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնումՀուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...
13:53 04.08.2025
Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...
13:45 04.08.2025
Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...