16:49 06.07.2018
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցները հունիսի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերել և արձանագրել են 14 իրավախախտում, 8-ի (3-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 600.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Նշված ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 101.752.778 դրամ:
Ներկայացնենք իրավախախտումներն ըստ ոլորտների՝
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 9 դեպք:
Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 7.424.528 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 200.000 դրամի վարչական տուգանք, որից՝
Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (16 հաճարենի, 1 բոխի, 1 ուռենի, 2 թեղի) հաշվարկվել է 1.930.500 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Տավուշի մարզ՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (5 հաճարենի) հաշվարկվել է 463.500 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (4.063 խմ գերան)՝ 227.528 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Գեղարքունիքի մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (22 բոխի, 1 ցցաչոր բոխի, 29 կաղնի) հաշվարկվել է 4.803.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։
Նախկինում հայտնաբերված իրավախախտումներ՝
Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով նշանակվել է 100.000 դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով՝ 100.000 դրամի վարչական տուգանք։
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:
Գեղարքունիքի մարզ` 27 գլուխ խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման 2 դեպքով նշանակվել է 100.000 դրամի վարչական տուգանք։
Շիրակի մարզ` 1 դեպքով առգրավվել է 10 գծմ երկարությամբ 1 ձկնորսական ցանց և կարաս տեսակի 17 հատ (2.7 կգ) ձուկ, որը հանձնվել է «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ին, հաշվարկվել է 2.700 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 50.000 դրամի վարչական տուգանք։
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման,
հողերի օգտագործման և պահպանման ոլորտ
Արձանագրվել է իրավախախատման 1 դեպք։
Երևան՝ «Մաքուր երկաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերությունում ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը ստուգվող ժամանակաշրջանում չի օգտագործել բավարար քանակությամբ չեզոքացուցիչներ, որի արդյունքում մթնոլորտ է արտանետվել սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների չափաքանակներից ավել վնասակար նյութեր: Կատարվել է մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման հաշվարկ։ Հաշվարկվել է 94.325.550 դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որը մուտքագրվել է պետական բյուջե, նշանակվել՝ 100.000 դրամի վարչական տուգանք։
Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները և վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արձանագրվել է իրավախախատման 1 դեպք։
Երևան՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 150.000 դրամի վարչական տուգանք:
10:11 16.06.2025
Հրդեհ բեռնատար ավտոմեքենայումՀունիսի 16-ին, ժամը 04:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան բախվել է ժայռին և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:15-ին, մարվել՝ 07:05-ին: Այրվել է «Daf» մակնիշի բեռնատարը (բեռնված […] ...
10:00 16.06.2025
Այրվել է ավտոմեքենաՀունիսի 15-ին, ժամը 21:28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:04-ին, մարվել՝ 22:32-ին: Այրվել է ավտոմեքենան։ ...
09:42 16.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպումներ կունենա Վլադիմիր Զելենսկու, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում: Կիրակի օրը լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, նրա խոսքերը մեջբերել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայությունը: Թրամփը Կանադա է ժամանել ավելի վաղ։ G7 գագաթնաժողովը (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, […] ...
09:25 16.06.2025
Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառովԹեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...
09:00 16.06.2025
Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխաԻրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...
08:30 16.06.2025
Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...